Սազակ Բեգմեդովը ձերբակալվել էր Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում, անվտանգության գործակալների կողմից եւ հարկադրվել էր օդանավ նստել եւ մեկնել Դաշհաուզ, հեռավոր մի շրջան Ուզբեկստանի սահմանի մոտ։ Օդանավակայանի ճանապարհին անվտանգության գործակալները պրն Բեգմեդովին ծեծի էին ենթարկել եւ ապա հափշտակել էին նրա անցագիրը։ Ավելի ուշ նա հիվանդանոց էր տարվել իր ստացած վերքերի հետեւանքով։
77-ամյա Բեգմեդովը հայրն է Թուրքմեն այլախոհ Թաջիգուլ Բեգմեդովայի, որն այժմ ապրում է Բուլղարիայում։ Նա վերջերս հիմնեց մարդու իրավունքների մի խումբ Թուրքմենստանի Հելսինկի Հաստատություն անվամբ։ ՝՝Մարդու Իրավունքների Հսկում՝՝ կազմակերպության ներկայացուցիչ Ռեյչըլ Դենբըրի համաձայն, տեղի ունեցածը փոխվրեժի հստակ դեպք է։ Թուրքմենստանի կառավարությունը պատժում է դստերը, իր հոր դեմ հարձակում գործելով։ ՝՝Թուրքմենստանն աշխարհում ամենաճնշիչ վարչակարգն ունի։ Տեղի ունեցածը միայն նորագոյն օրինակներից է այն բանի, թե ինչպես է Թուրքմենստանի կառավարությունը հալածում այլախոհների ընտանիքներին՝՝,- ասել է տիկին Դենբերը։
Այլախոհների բռնի վերաբնակեցումը Թուրքմենստանի կառավարության պաշտոնական քաղաքականությունն է։ 2ՕՕ2 թվականի Նոյեմբերի 18ին, ՝՝Ցկյանս՝՝ նախագահ Սափարմուրատ Նիյազովը հրահանգ արձակեց բնակչությանը Դաշհաուս, Լիբապ, Ահալ գավառներում վերաբնակեցնելու վերաբերյալ, իբր թե անապատային այս շրջանները զարգացնելու համար։ Սակայն այս հրահանգը նաեւ վերաբերում է այն մարդկանց ովքեր, ըստ հրահանգի, իբր թե ՝՝կորցրել են ազգի հարգանքը եւ ովքեր իրենց վատ վարքագծով խախտում են հասարակական անդորրը՝՝ ։
Ներքին աքսորի հարկադրումը խախտում է Թուրքմենստանի ստանձնած հանձնառությունները ՄԱԿ-ում եւ Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպությունում։ 2ՕՕ3 թվականի Ապրիլին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը վավերացրեց մի օրինագիծ, որը դատապարտում էր երկրի հեռավոր շրջաններ մարդկանց հարկադրաբար փոխադրելու Թուրքմենստանի գործելակերպը։ Այդ օրինագիծը կոչ էր անում կառավարությանը վերջ դնել այս գործելակերպին։
Միացյալ Նահանգները, ԵԱՀԿ-ը եւ մարդու իրավունքների պաշտպանության գործիչները լուռ չեն մնա, մինչ տարագրության մեջ ապրող թուրքմեն այլախոհների ընտանիքի անդամները ենթարկվում են անօրինական ձերբակալությունների, ֆիզիկական հալածանքների եւ հարկադիր տեղափոխությունների։ Թուրքմենստանի կառավարությունը պետք է անմիջապես ազատ արձակի Սազակ Բեգմեդովին եւ նրա նման շատ ուրիշների։