Մատչելի հղումներ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ - 2003-09-29


Մերձավոր Արեւելքը տնտեսական եւ քաղաքական բարեփոխումների կարիքն ունի։ Այդ եզրակացությանն է հանգել մասնագետների մի խումբ, որը քննարկել է այդ տարածաշրջանի դանդաղ տնտեսական աճի խնդիրը Միջազգային Արժութային Հիմնադրամի կողմից Վաշինգտոնում կայացված մի գիտաժողովում։

Միջազգային Արժութային Հիմնդրամի Մերձավոր Արեւելքի բաժնի տնօրեն Ջորջ Աբեդն ասել է, թե տնտեսական այս տկարությունը բացատրող երեւոյթներից է հանրային հատվածի եւ տկար ֆինանսական հատվածի չափերը։ ՝՝Կառավարաությունը չափազանց մեծ է, իսկ մասնավոր հատվածը շատ փոքր է տնտեսական աճի գոյացման համար՝՝, - ասել է Պրն. Աբեդը։

՝՝Կրթական համակարգը մեծապես սնանկացած է՝՝, -ասել է Մերիլանդի համալսարանի պրոֆեսսոր Շիբլի Թելհամին։ Կրթական համակարգերը երիտասարդներին անհրաժեշտ կարողությունները չեն տալիս համաշխարհային տնտեսության մեջ մրցակցելու համար։ ՝՝Այդ աշխատուժը անօգտագործելի է, իսկ գործազրկության տոկոսը բարձրանում է եւ կշարունակի բարձրանալ՝՝, - ասել է Համաշխարհային Բանկի աշխատակից Կամել Նաբլին։

Իրանում, պաշտոնատարների զեկույցների համաձայն, 15ից 29 տարեկան երիտասարդության ավելի քան 28 տոկոսը գործազուրկ է։ Չքավորությունը սնում է հուսալքություն եւ զայրույթ, որը հաճախ հանգեցնում է թմրադեղերի չարաշահման, քրեական հանցագործությունների եւ ահաբեկչության։

Մերձավոր Արեւելքում աճ խթանելու համար անհրաժեշտ է տնտեսության սեփականաշնորհում։ ՝՝Ֆինանսական շուկաները կարիքն ունեն շարժիչ կամ խթանիչ ուժերի, դրամական ներդնումների ներհոսություն առաջացնելու համար։ Այսպիսի կացություններում ամենատիպական խթանիչը հանդիսանում է սեփականաշնորհումը՝՝,-ասել է տնտեսագետ Ամեր Բիսաթը։

Մերձավոր Արեւելքը խիստ կարիքն ունի ազատ շուկայական բարեփոխումների, որոնց իրագործումը սակայն հնարավոր չէ առանց օրենքի իշխանության։ Մասնավոր ձեռնարկություններն ու ներդրումները չեն կարող ծաղկել առանց այն մեխանիզմների, որոնք դրանք կպաշտպանեն գողությունից, խարդախությունից, շորթումից եւ բռնությունից։

՛՛Քաղաքական բարեփոխումների բացակայության պայմաններում տնտեսությունը շատ առաջ գնալ չի կարող։ Մերձավոր Արեւելքի բազմաթիվ երկրներում փորձարկվել են բռնիշխանության բազմազան ձեւեր, հանգեցնելով միայն տնտեսական լճացման եւ չքավորության՝՝,- ասել է Մերձավոր Արեւելքի տնտեսագետ Ջորջ Աբեդը։ Ժամանա՛կն է հնարավորություններ ստեղծելու ազատ շուկաների եւ ժողովրդավարության համար։

XS
SM
MD
LG