Մատչելի հղումներ

Նորաձեւության շաբաթ Նյու Յորքում - 2003-09-18


Այս շաբաթ, Նյու Յորքում, Ամերիկյան ներաձեւության արդյունաբերությունը կայացնում է իր 1Օրդ ամենամյա ցուցադրությունը։ Իր հմայքից եւ ճոխությունից բացի, այս ցուցահանդեսը միլիոնավոր դոլարի եկամուտ է ներմուծում Նյու |Յորքի տնտեսության մեջ։

Հանդիսատեսների համաձայն, նորաձեւության ցուցադրության ժամանակ, երբ գեղեցկուհի մոդելները բեմահարթակի երկայնքով վեր ու վար անելով ցուցադրում են վերջին նորաձեւությունները, ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնանում է Նյու Յորք քաղաքի վրա։

Նյու Յորքի Նորաձեւության Տեխնոլոգիայի Ինստիտուտի դասախոս Ռոբերտ Վասսալոտին այդ առթիվ ասում է. ՛՛Բազմաթիվ հայացքներ են սեւեռվել Նյու Յորքի վրա։ Համայնքն այնտեղ այնքան բազմազգի եւ բազմազան է։ Քաղաքը աննախընթացորեն խանդավառված է եւ շնորհիվ նորաձեւության ցուցադրությունների դարձել է անվճառ գովազդների լավագույն վայրը՝՝։

Նորաձեւության երիտասարդ հեղինակների համար այս ցուցադրությունները ճանաչում ձեռք բերելու առիթ են։ Հաիթիցի Մարի Քլոդնեթ Ջինի գարնանային հագուստների ցուցադրությունը գովաբանվել է, որպես խաչաձեւում՝ հայտնի դերասանուհի Քաթրին Հեփբըրնի դուրեկան եւ նրբագեղ ոճի եւ ԷՄ-ԹԻ-ՎԻ ամերիկյան հեռուստածրագրի ոճի միջեւ։ Տիկին Ջինը իր նորաձեւությունները անվանում է Ֆուշիա։ Նրա ներկայացրած վառ գուներանգներով հագուստները, նրա հաստատմամբ, Կարիբեա-ֆրանսական ոճի են եւ նախատեսված են բոլոր կանանց համար։ Նա ասում է. ՛՛Երբ ես ստեղծագործում եմ, ես մտաբերում եմ բոլոր կանանց, որովհետեւ իմ գործերը իմ բոլո՛ր հաճախորդների համար են։ Իմ նախագծած հագուստները բոլո՛ր չափերի կանանց համար են։ Դրանք այն կանանց համար են, ովքեր ցանկանում են ներկայանալ նրբագեղ, սակայն միեւնույն ժամանակ նաեւ համարձակ տեսքով՝՝։

Կիմորա Լի Սիմընզը հեղինակն է ՛՛Բէյբի Փաթ՛՛ անվամբ մեկ այլ հանրահայտ եւ սիրված նորաձեւության ոճի։ ՛՛Բեյբի Փաթին՛՛ պատկանող հագուստները ներշնչված են 193Օ-ական թվականներին Փարիզում մեծ անուն հանած Աֆրիկյան ծագմամբ ամերիկացի երգչուհի Ջոզեֆին Բեքըրի հագուստների ոճով։

Նորաձեւությունների պերճաշուք ցուցադրությունը զերծ չէ կրքոտ քննադատություններից։ ՛՛Կենդանիների նկատմամբ Մարդկանց Բարոյական Վերաբերմունք՝՝ անվամբ մի խումբ նորաձեւության ցուցադրության շենքի դիմացի մայթին հավաքված, անցորդներին տեղեկացնում է նորաձեւության մեջ կենդանիների մորթիների կիրառության դեմ մղվող արշավի մասին։

XS
SM
MD
LG