Մատչելի հղումներ

ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ - 2003-09-15


Ամերիկայի Ձայնը բազմաթիվ հարցերի վերաբերյալ հաղորդում է տարբեր տեսակետներ։ Հետեւյալը Ամերիկայի Ձայնի խմբագրականն է, որն արտահայտում է Միացեալ Նահանգների կառավարության քաղաքականությունը։

Այժմ, երբ սառը պատերազմը արդեն երկար ժամանակ է ինչ ավարտվել է, շատեր խոսում են ՛՛բազմաբեվեռ՛՛ աշխարհի մասին։ ՛՛Սակայն բեվեռների գոյության կարիքը չկա այն երկրների միջեւ, որոնք բաժանում են միմյանց արժեքները։ Փոխարենը, մենք պետք է աշխատենք մեր տարբերությունները վերացնելու եւ ո՛չ թե դրանք բեւեռացնելու ուղղությամբ՝՝, - ասել է Միացյալ նահանգների արտաքին գործոց նախարար Քոլին Փաուըլը եւ ավելացրել. ՛՛Մենք ջանասիրաբար աշխատում ենք լավագույն փոխհարաբերություններ ունենալու համար մեծ ու փոքր, հին ու նոր երկրների հետ։ Սակայն կարեւոր է, որ մենք կենտրոնանանք հզոր պետությունների, մանավանդ այն երկրների վրա, որոնց հետ վերջին տարիներին մենք ունեցել ենք բարդ եւ հակամետ հարաբերություններ։ Նման երկրներից է Ռուսաստանը։ Միացյալ նահանգների հարաբերությունները Ռուսաստանի հետ շեշտակիորեն փոխակերպվել են վերջին 15 տարիների ընթացքում։ Մոսկվան մեր հանձնառու գործընկերն է ահաբեկչության եւ զանգվածային ոչնչացման զենքերի տարածման դեմ տարվող համաշխարհային պայքարում՝՝, - ասել է պրն Փաուլը։

Ռուսաստանը Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի մյուս անդամներին է միացել ահաբեկչության վերաբերեալ գաղտնի հետախուզական տեղեկություններ կիսելու եւ մարդասիրական ու խաղաղապահպան աշխատանքներ իրագործելու բնագավառներում։ Պրն Փաուըլը նշելով, որ դա միանգամայն աներեւակայելի էր ընդհամենը 15 տարի առաջ, ասել է.- ՝՝Ռուսաստանի եւ նախկին խորհրդային հանրապետությունների հետ այս նոր փոխհարաբերությամբ մենք աննախընթացորեն մոտ ենք ամբողջական, ազատ եւ խաղաղ մի Եվրոպայի, որը որոշակիորեն ներառնում է Ռուսաստանը։ Մի Եվրոպա, որն այս դարում չի դիմակայի այնպիսի մրցահրավերներ ինչպիսիք դիմագրավեցինք անցյալ դարում՝՝։

Այսօր Ռուսաստանն ընթանում է դեպի շուկայական տնտեսություն եւ զարգացնում է ժողովրդավարական հաստատություններ։ Սակայն, ասել է պրն. Փաուըլը, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը ամեն ինչում չէ՛ որ համաձայն են։ Նա ասել է. ՛՛Այս տարվա սկզբներին մենք հույս ունեյինք, որ Ռուսաստանի պաշտպանությունը մեր Իրաքյան քաղաքականության նկատմամբ ավելի մեծ կլիներ։ Մենք դեռ շարունակում ենք հուսալ, որ Ռուսաստանը ավելի տարբեր մոտեցում կցուցաբերի Իրանյան միջուկային ծրագրի նկատմամբ։ Եւ մենք տարակարծիք ենք Չեչնյաում Ռուսաստանի վարած քաղաքականության հետ՝՝։

Սակայն կարեւորն այն է, ասել է արտգործնախարար Փաուըլը, որ Միացյալ նահանգներն ու Ռուսաստանը այժմ փոխվստահության անհրաժեշտ մակարդակն ունեն իրենց միջեւ առկա ամենադժվարին խնդիրներն անգամ լուծելու համար։

XS
SM
MD
LG