Մատչելի հղումներ

ՀԱՄԱՌՈՏԱԿԻ ԼՈՒՐԵՐ - 07.24.03 - 2003-07-24


ԻՐԱՔՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ --- Ամերիկացի զինվորականները տեղեկացնում են, որ այսօր վաղ առավոտյան հյուսիսային Իրաքում կատարված մի դարանակալ հարձակման հետեւանքով սպանվել են ամերիկացի երեք զինվորներ։

ԱՄՆ-ԻՐԱՔ-ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ --- Միացյալ Նահանգների Կոնգրեսի հետախուզական հարցերով հանձնախումբը ծրագրում է այսօր առաջին հրապարակային ունկնդրությունը կայացնել նախապատերազմական Իրաքի վերաբերյալ հետախուզական տվյալներն ամերիկացի պաշտոնատարների կողմից օգտագործվելու խնդրի շուրջ։

ԻՐԱՔ-ՖՐԱՆՍԻԱ --- Ֆրանսիայի արտաքին գործոց նախարար Դոմինիկ դե Վիլեպինն այսօր պետական ռադիոյով ունեցած ելույթում ՄԱԿ-ին կոչ է արել՝ իր ձեռքը վերցնել Իրաքի վերակառուցման ջանքերը։

ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԲՐԻՏԱՆԻԱ --- Ռուսաստանի դաշնության արտգործնախարար Իգոր Իվանո՛վը Բրիտանիայի իր պաշտոնակից Ջաք Սթրոույի հետ հեռախոսային զրույց է ունեցել Իրաքում ՄԱԿ-ի ապագա դերի ծավալման վերաբերյալ։

ԱԴՐԲԵՋԱՆ --- Թուրքիայում Ադրբեջանի դեսպանն ասում է, թե տկար առողջությամբ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը թուրքական հիվանդանոցներից մեկում ինտենսիվ խնամքի տակ չէ։

ԿԱՍՊԻՑ ԾՈՎ-ՆԱՎԹ --- Ռուսաստանի դաշնության արտաքին գործոց փոխնախարար Վիկտոր Կալյուժնին ասում է, որ նավթով հարուստ Կասպից ծովի ավազանի հինգ երկրների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի եւ Ղազախստանի ներկայացուցիչների Մոսկվայում կայացած հանդիպումն ավարտվել է եւ ծովային տարածքի բաժանման խնդրում վերջնական համաձայնության կայացնելու վերաբերյալ կատարվել է մեծ առաջընթաց։

ԻՍՐԱՅԵԼ-ՊԱՂԵՍՏԻՆՑԻՆԵՐ --- Պաղեստինյան վարչապետ Մահմուդ Աբասը ներկայումս գտնվում է այստեղ՝ Վաշինգտոնում, ՚ուղեցույց՚ անվամբ հայտնի Մերձավոր Արեւելքի խաղաղության ծրագրի վերաբերյալ նախագահ Բուշի հետ վաղը Սպիտակ տանը բանակցություններ վարելու համար։

ՀԱՐՁԱԿՈՒՄ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ --- Ամերիկյան ԲԻ-52 մակնիշի մի օդանավ ռմբակոծել եւ երկու կորածանիչներ հարձակվել են ապստամբական դիրքերի վրա, որոնք կասկածվում են հյուսիսային Աֆղանստանում գտնվող դաշնադրային զինյալ ուժերի մի հենակայանի դեմ հարձակումներ կատարելու մեջ։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՏԱՍՆՄԵԿ --- Սեպտեմբերի տասնմեկին կատարված ահաբեկչական հարձակումների վերաբերյալ Միացյալ Նահանգների կոնգրեսական մի զեկույցում մանրամասնորեն նշված է ամերիկյան հետախուզության թերացումների մասին, սակայն չի նշված որեւէ առանձնահատուկ հետախուզության բնագավառ, որը կարող էր կանխել այդ հարձակումները։

ՀԱՆՐԱԳԻՐ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅՈՒՄ --- Կալիֆոռնիայի ընտական պաշտոնատարներն ասում են, որ նահանգապետ Գրեյ Դեյվիսը կդիմագրավի կրկնական ընտրություն, այն իրողությունից հետո, երբ ավելի քան մեկ միլիոն քվեատուներ նրան վստահության քվե տալու հանրագիր են ստորագրել, հորդորելով, որ նա պաշտոնազրկվի։

XS
SM
MD
LG