Մատչելի հղումներ

ԻՐԱՔ - 2003-07-21


[REUTERS, AP] - Ամերիկացի պաշտոնատարներն ասում են, որ ճամփեզրին տեղակայված ռումբի պայթյունից վիրավորվել են հյուսիսային Բաղդադի արվարձաններից մեկում պարեկող երեք այլ զինվորներ։ Ամերիկացի չորս եւ իրաքցի երկու զինվորներ են սպանվել ուրբաթ օրվանից ի վեր կատարված դարանակալ հարձակումների հետեւանքով, այդ թվում երկու զինվոր սպանվել է երեկ, հյուսիսային Իրաքում։ Բաղդադի հարավում տեղի ունեցած մեկ այլ դարանակալ հարձակման հետեւանքով երեկ սպանվել է մի իրաքցի, որն աշխատում էր ՄԱԿ-ում եւ վիրավորվել է ՄԱԿ-ի -oգնության մեկ այլ աշխատող։

Իրաքում Միացյալ Նահանգների բարձրաաստիճան վարիչ Փոլ Բրեմերն ասում է, թե այդ հարձակումները Սադամ Հուսեյնին հավատարիմ փոքրաթիվ խմբերի կատարածն է։

Վարիչ Բրեմերն ավելացրել է, թե դաշնադրային զինյալ ուժերի դեմ կատարվող այդ ամենօրյա հարձակումները չունեն կենտրոնական հրամանատարական կառույց։ Նա ասում է, թե այդ հարձակումները կատարվում են հինգից-վեց մարդուց բաղկացած խմբերով։

Երեսունութ ամերիկացի զինվորներ են սպանվել մայիսի մեկին ռազմական խոշոր գործողությունների ավարտի մասին նախագահի արած հայտարարոթյունից ի վեր կատարված թշնամական հարձակումների հետեւանքով։

XS
SM
MD
LG