Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը դատապարտում է Հայաստանի կառավարությանը, երկու անկախ հեռուստատեսային ընկերությունների՝ Ա1+ին եւ ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ-ին անցյալ շաբաթ հեռարձակման արտոնագիր չշնորհելու համար։ Հայաստանի կառավարությունը վերոնշյալ երկու ընկերություններին եթերից զրկել է ավելի քան մեկ տարի։ Եւրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության մամլո ազատության հարցերով ներկայացուցիչ Ֆրեյմուտ Դյուվեն ասել է, որ այդ երկու հեռուստակայանների եթերից բացակայությունը մեծապես վնասում է երկրի զանգվածային լրատվամիջոցներում կարծիքների բազմազանության երեւան գալուն։ Եւրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը հայտարարում է, որ այդ երկու հեռուստակայանների եթերազրկումը շեշտում է Հայաստանում շարունակվող խոսքի ազատության սահմանափակումը։