Մատչելի հղումներ

ԱՄՆ-ԻՐԱՔ - 2003-07-12


[AP, AFP, REUTERS] - Նախագահ Բուշն ասում է, թե ինքը վստահում է Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջորջ Քենեթին, որն ստանձնել է Իրաքի միջուկային զենքի ծրագրի վերաբերյալ ոչ ճիշտ հայտարարության մեղքը։

Պարոն Թենեթն ասել է, թե իր գործակալությունը թերացել է Սպիտակ տանը տեղեկացնել, որպեսզի երկրի ընդհանուր կացության վերաբերյալ նախագահի ամենամյա ուղերձից հանվի Բաղդադի վերաբերյալ այն հատվածը, ուր ասված էր, թե Իրաքը փորձել է ՚նշանակալի քանակությամբ՚ ուրան ձեռք բերել Աֆրիկայից։ Սպիտակ տունը հերքել է այդ հայտարարությանը, այն իրողությունից հետո, երբ պարզվել է, որ այդ պնդումը հիմնված է կեղծ փաստաթղթերի վրա։

Պարոն Թենեթն ասել է, թե նախագահ Բուշը բոլոր պատճառներն ուներ հավատալու, որ բրիտանական հետախուզական աղբյուրներից եկող այդ տեղեկությանը ճշմարիտ էր։

Բրիտանիայի արտաքին գործոց նախարար Ջաք Սթրոն այսօր պաշտպանել է այդ տեղեկությունը, ասելով, թե այդ պնդումը հիմնված էր, իր բառերով՝ ՚այնպիսի վստահելի հետախուզական տվյալի վրա՚, որը չի կիսվել Միացյալ Նահանգների հետ։

Նախագահ Բուշն այսօր ասել է, թե ինքը սույն խնդիրը համարում է փակված։

Սակայն նախագահական թեկնածության հավակնորդ բազմաթիվ դեմոկրատներ եւ իրաքյան պատերազմի այլ քննադատներ կոչ են անում կայացնել լիակատար հետաքննություն։

Նրանք ասում են, թե սույն միջադեպն ավելացնում է այն մտահոգությունները, որ նախագահ Բուշի վարչակազմը թերեւս չափազանցրել է Իրաքի կողմից ակնկալված սպառնալիքը, արդարացնելու համար Բաղդադի դեմ պատերազմի կայացումը։ Բրիտնաիայի վարչապետ Թոնի Բլեըրը դիմագրավում է համանման մեղադրանքներ։

XS
SM
MD
LG