Մատչելի հղումներ

ՀԱՅԱՍՏԱՆ-ՔՐԵԱԿԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳԻՐՔ - 2003-06-21


Եւրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Հայաստանի հանրապետության քրեական նոր օրենսգրքի՝ զրպարտության եւ վիրավորանքի մասին հոդվածների առնչությամբ։ Նոր օրենսգրքով մինչեւ երեք տարի ազատազրկում է նախատեսվում այն անձանց համար, ովքեր կմեղադրվեն զրպարտության մեջ, իսկ իշխանության ներկայացուցչին վիրավորելու համար մինչեւ երկու տարվա բանտարկության, որն ավելի մեծ պատժաժամկետ է, քան նախատեսվում է շարքային քաղաքացուն վիրավորելու պարագային։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահին հասցեագրված մի բաց նամակում Եւրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության երեւանյան գրասենյակի ղեկավարը տեղեկացրել է, որ զրպարտության մասին օրենսդրությունը չպետք է տեղ ունենա երկրի քրեական օրենսգրքում։ Եւրոպայի անվտանգության եւ համագործակցության երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոյ Ռիվն այնուհետեւ պնդել է, որ իշխանության ներկայացուցչին վիրավորելու վերաբերյալ քրեական օրենսգրքում ներառնված նախադասությունը չպետք է տարբերվի որեւէ այլ քաղաքացու վիրավորելու վերաբերյալ հատվածից։ Նամակը ստորագրել են նաեւ ազգային եւ միջազգային զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

XS
SM
MD
LG