Մատչելի հղումներ

ԻՐԱՔ - 2003-06-06


Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների փոքրաթիվ մի խումբ այսօր ժամանել է Բաղդադ, սկսելու համար Իրաքի խոշորագույն միջուկային հաստատության վնասվածքի գնահատման չափը։ Ամերիկացի պաշտոնատարները միայն վերջերս որոշեցին թույլ տալ, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները տեսչական ստուգման ենթարկեն Բաղդադի մոտակայքում գտնվող Թուվայթայի ատոմակայանի ապահովության մտահոգությունները, այն իրողությունից հետո, երբ ընդունեցին, որ ամերիկյան զինույժը այդ աշխատանքը կատարելու համար պատշաճորեն հանդերձված չէ։ Սակայն փորձագետներն ընդամենը երկու շաբաթ ժամանակ ունեն լրումին հասցնելու համար իրենց աշխատանքը եւ նրանց չի թույլատրվելու տեսչական ստուգման ենթարկել այլ տեղանքներ։ Կողոպտիչները վնասել են ատոմակայանը եւ ռադիոակտիվ նյութերը շաղ են տվել համայն հաստատությունում, երբ Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալումից հետո ամերիկացի զինվորները տեղանքը թողել են առանց հսկողության։ Երեկ ՄԱԿ-ի գլխավոր զինատեսուչ Հանս Բլիքսն ասել է, թե հնարավոր է, որ այժմ հրապարակվի Իրաքի զանգվածային զենքերի վերաբերյալ ճշմարտությունը, քանի որ Սադամ Հուսեյնը պաշտոնանկ է արված։ Այս ամսվա վերջին հանգստյան կոչվելուց առաջ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ներկայացված ամփոփիչ զեկույցում պարոն Բլիքսն ասել է, թե ինքը հիասթափված է, որ մինչեւ Միացյալ Նահանգների զինյալ ուժերի կողմից Իրաքի դեմ ռազմական գործողության ձեռնարկումը, իր զինատեսուչները հնարավորություն չունեցան լրումին հասցնելու Իրաքի զանգվածային բնաջնջման զենքերի իրենց փնտրտուքը։ Նա Վաշինգտոնին կոչ արեց՝ օգտվել այն փորձաքննությունից, որ ՄԱԿ-ի զինատեսուչների խումբը ձեռք է բերել Իրաքում մեկ տասնամյակ կատարած զինաքննության արդյունքում։ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը երեկ ամերիկացի օրենսդիրներին ասաց, թե ինքը համոզված է, որ Սադամի զանգվածային բնաջնջման զենքերի վերաբերյալ ամերիկյան հետախուզության մատուցած տվյալները ճիշտ կլինեն։ Միացյալ Նահանգների գլխավորությամբ Իրաքում գտնվող զինյալ ուժերը դեռեւս վստահելի փաստ չունեն, որ մարտի քսանին կատարված ներխուժման ժամանակ Իրաքն ուներ արգելված զենքեր։ [AP, CNN-MONITOR]

XS
SM
MD
LG