Մատչելի հղումներ

ԴՈՓԼԵՐԻ ՌԱԴԱՐ - 2003-05-29


Դոփլերի ռադարը հարաճունորեն կարեւոր միջոց է եղանակն ուսումնասիրելու համար։ Այն անվանվել է Ավստրիացի գիտնական Քրիստիան Դոփլերի անունով, որը առաջինն է հայտնաբերել ֆիզիկական մի երեւույթ։ 1842 թվականին նա նկարագրել է թե շարժումն ինչպես է ներգործում էներգիայի ալիքների առաջանալու ուժգնության վրա։ Դոփլերը պարզեց, որ շարժվող մարմնից առաջացող ձայնային ալիքների թիվն ավելանում է մարմինն ուսումնասիրողին մոտենալիս։ Մարմինը հեռանալիս հաճախականությունը նվազում է։ Այս երեւույթը հայտնի է Դոփլերի էֆեկտ անվամբ։ Օրինակ, մարդը կարող է այն զգալ, երբ մոտով գնացք է անցնում։ Գնացքը մոտենալիս աղմուկը , կամ դրա ուժգնությունն ավելանում է։ Գնացքը հեռանալիս ձայնի ուժգնությունը թվում է, թե նվազում է։ Ժամանակի որոշակի հատվածում մեր լսողությանը հասնող ձայնային ալիքների թիվը ներգործում է մեր լսողության վրա։ Այս դեպքում գնացքը շարժվում է շատ ավելի դանդաղորեն, քան դրա կողից առաջացած ձայնային ալիքները։ Շարժման ուղղությամբ առաջացող ալիքները համատեղ են տարածվում։ Այսպիսով ուսումնասիրողի համար հաճախականությունն ավելանում է։ Գնացքի հեռանալուց ձայնային ալիքները սկսում են տարածվել, այսպիսով հաճախականությունը նվազում է։ Իրականում գնացքի աղմուկը մնում է նույնը։ Այս էֆեկտը նաեւ տեղի է ունենում լույսային ալիքների եւ ռադիոալիքների հետ։ Քրիստիան Դոփլերի կողմից նկարագրված գաղափարները կարեւոր են ժամանակակից գիտության համար։ Օրինակ, դրանք գիտնականներին օգնում են որոշելու աստղերի տարիքն ու Երկրագնդից դրանց հեռավորությունը։ Դոփլերի ռադարով կարելի է ավելի շատ բան պարզել փոթորիկների համակարգի մասին, քան հին ռադարներով։ Գիտնականները հույս ունեն շարունակել տեխնոլոգիայի բարելավումը, մարդկանց սաստիկ փոթորիկներից նախազգուշացնելու համար։ Եղանակը կանխագուշակող գիտնականները ռադարային համակարգն օգտագործում են դեպի շարժվող մարմիններ ռադիոալիքներ ուղարկելու համար, ինչպես օրնակ ձյան հյուսերն ու փոթորկի ժամանակ անձրեւի կաթիլներն են։ Ռադիոալիքները հարվածում են մարմիններին եւ վերադառնում են ընդունիչին։ Ռադիոալիքի ուղարկվելու եւ վերադառնալու միջեւ ընկած ժամանակահատվածն օգնում է ցույց տալու փոթորկի դիրքն ու ուժգնությունը։ Սակայն Դոփլերի ռադարը նաեւ չափում է ռադիոալիքների հաճախականության փոփոխությունները։ Սա ցույց է տալիս քամիների ուղղությունն ու արագությունը։ Համակարգիչն այս բոլոր չափումներն ի մի է բերում մի քարտեզի վրա, որպեսզի գինականները կարողանան հետեւել փոթորկին։ Վերջին տարիներին Դոփլերի ռադարը Միացյալ Նահանգներում ձեռք է բերել համատարած օգտագործում։ Գիտնականներն ասում են, թե այն օգնում է բարելավելու ուժգին փոթորիկների շուրջ հաղորդումների ճշգրտությունը։

XS
SM
MD
LG