Մատչելի հղումներ

ԿեՐԱՄԻԿԱԿԱՆ ՋՐԻ ԶՏԻՉՆԵՐ - 2003-05-29


Առողջապահության Համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն ամեն տարի երկու միլիոնից ավելի անձինք մահանում են կեղտոտ ջուր խմելու հետեւանքով։ Կեղտոտ ջրի օգտագործումը զարգացող երկրներում մահացությունների գլխավոր պատճառներից մեկն է, որի հետեւանքով մահանում են հիմնականում երեխաները։ Փորլուծություն, խոլերա, որովայնային տիֆ, վարակիչ դեղնախտ հիվանդությունները տարածվում են կեղտոտ ջրից, մանրէի կամ բակտերիայի միջոցով։ Մալարիա, այն է՝ դողէրոցք, գետային կուրություն, արեւադարձային տենդ հիվանդությունները տարածվում են իրենց ձվերը խմելու ջրի մեջ միջատների դնելու կամ ջրային աղբյուրների մերձակայքում դրանց բնակվելու հետեւանքով։ Առկա են համակարգեր, որոնք նախատեսված են կեղտոտ ջուրը խմելու համար ապահով դարձնել։ Մի խումբ, որը կոչվում է Փոթըրզ ֆոր Փիիս, ստեղծել է էժան մի համակարգ՝ ընտանիքների օգտագործման համար։ Փոթըրզ ֆոր Փիիս խումբը Միացյալ Նահանգներում հաստատված ոչ-կառավարական կազմակերպություն է, որն ակտիվ է նաեւ Կենտրոնական Ամերիկայում։ Այս խմբի կողմից ստեղծված համակարգը կոչվում է ??Ջրի կերամիկական զտիչ??։ Ջուրը զտող հարմարանքը կլորավուն տարողություն է, որի մեջ տեղադրված է ծակոտկեն կավից պատրաստված քամիչ։ Կավը պետք է բավականին ամուր լինի։ Այն անհրաժեշտ է է՛լ ավելի թրծել կրակի միջոցով։ Ծակոտկեն նշանակում է, որ դրա միջով այնուամենայնիվ ջուրը հոսում է։ Սակայն կավը գործում է որպես զտիչ։ Այն ծուղակում է վնասակար օրգանիզմները։ Կավից պատրաստված զտիչը նաեւ անհրաժեշտ է ներկել Կոլոիդային արծաթ կոչվող նյութով։ Կոլոիդային արծաթը ոչնչացնում է բակտերիաներին։ Բազմաթիվ օդանավերում այս նյութն օգտագործվում է որպես ջրի մաքրման միջոց։ Ջուրը զտող հարմարանքը դրվում է մի ավելի խոշոր անոթի մեջ, որը հավաքում եւ ամբարում է զտված ջուրը։ Այս ավելի խոշոր տարողությունը զտիչին նաեւ պաշտպանում է վնասվելուց։ Ենթադրվում է, որ կավե զտիչը պետք է մաքրվի ամիսը մեկ անգամ, որպեսզի ջուրը կարողանա անցնել դրա միջով։ Փոթըրզ ֆոր Փիիս խումբն այս պարզ սարքն օգտագործողներին առաջարկում է զտիչը փոխել տարին մեկ անգամ։ Ջրի կավե զտիչներն օգտագործվում են աշխարհի զարգացող երկրներում։ Դրանք առաջին ագամ սկսեցին օգտագործել Էկվադորում եւ Գվատեմալայում։ Ներկայումս դրանք օգտագործվում են Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի երկրներում եւ Աֆրիկայի ու Ասիայի որոշ երկրներում։ Ջրի կավե զտիչները կարող են համայքներին օգնել ջրի իրենց կարիքները բավարարելու համար։ Սակայն Փոթըրզ ֆոր Փիիս կազմակերպությունը հայտնել է, թե նրանք նաեւ կարող են համայնքներին օգնել որպեսզի գումար վաստակեն։ Տեղի արհեստավորները կարճ ժամանակ մարզվելուց հետո կարող են պատրաստել եւ վաճառել կավե զտիչներ ունեցող տարողություններ։ Այս մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ Ինթերնետային հետեւյալ հասցեից, որն է www.potpaz.org

XS
SM
MD
LG