Մատչելի հղումներ

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ - 2003-05-23


Եւրախորհուրդը հայաստանյան իշխանություններին կոչ է անում՝ ապահովել, որպեսզի կիրակի՝ մայիսի քսանհինգին կայանալիք ընտրությունները լինեն ազատ եւ արդար։ Եւրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերն այսօր ասել է, որ քվեաթերթիկների հաշվման գործընթացը պետք է լինի թափանցիկ, իսկ ընտրության արդյունքները պետք է հրապարակվեն արագ։ Կիրակի օրը կայանալիք ընտրության ժամանակ հայ քվեատուները պետք է ընտրեն հարյուր երեսունմեկ պատգամավորներից բաղկացած նոր ազգային ժողով եւ պետք է մասնակցեն նախագահ Ռոբերթ Քոչարյանի առաջարկած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեին։ Ընդդիմադիր կուսակցություններն ու կազմակերպությունները տեղեկացնում են, որ սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները նպատակ ունեն ծավալելու նախագահի իշխանությունը։ Արեւմուտքի դիտորդները հուսով են, որ չեն կրկնվի խոշոր ընտրախարդախումներ, ինչպիսիք տեղի ունեցան մարտ ամսին կայացած նախագահական ընտրության ժամանակ։

XS
SM
MD
LG