Այսօր Բեյրութի փողոցներում հազարավոր լիբանանցիներ ցնծությամբ են դիմավորել Իրանի նախագահ Մոհամմադ Խաթամիին, որը ավելի քան երկու տասնամյակում Լիբանան այցելող իրանյան առաջին նախագահն է։ Շիա մահմեդական նախագահ Խաթամիին Բեյրութի օդանավակայանում դիմավորել են Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդը եւ վարչապետ Ռաֆիք Հարիրին։ Շիաները Լիբանանի խոշորագույն կրոնական խմբավորումն է։ Նա նաեւ հանդիպել է ՀԸԶԲՈԼԼԱՀ-ի ներկայացուցիչների հետ, որին Վաշինգտոնը համարում է ահաբեկչական խումբ։ Իրանը ֆինանսական օգնություն է տրամադրում ՀԸԶԲՈԼԼԱՀ-ին, որը Լիբանանի սահմանի երկայնքով հարձակումներ է ձեռնարկում իսրայելացի զինվորների դեմ։ Ակնկալվում, որ նախագահ Խաթամին իր եռօրյա այցելության ընթացքում կքննարկի Մերձավոր Արեւելքի գործերում Վաշինգտոնի ներգրավվածության խնդիրը։ Սույն այցելությունն իրանյան որեւէ ղեկավարի կողմից առաջինն է, 1979 թվականի իսլամական հեղափոխությունից ի վեր։ Գրեթե մեկ շաբաթ առաջ Միացյալ Նահանգների արտաքին գործոց նախարար Քոլին Փաուելն այցելեց Լիբանան եւ Սիրիա, երկու երկրների ղեկավարներին կոչ անելով վերանայել հակաիսրայելյան գրոհային խմբերին իրենց կողմից դրեսւորվող երկարամյա աջակցությունը։ Պարոն Փաուելն ասել է, թե Վաշինգտոնը ցանկանում է, որ լիբանանյան զինյալ ուժերը մոտենան Իսրայելի սահմանին, ուր ՀԸԶԲՈԼԼԱՀ-ն այժմ տիրապետող ուժն է։