Մատչելի հղումներ

Երկրաշարժների կանխագուշակումը - 2003-05-06


Միացյալ Նահանգների գիտնականները հայտնում են, որ պատրաստ են ստեղծելու մոտալուտ երկրաշարժների կանխագուշակման երկրի պատմության մեջ ամենակատարյալ համակարգը։ Այն կենսագործվելու դեպքում համակարգը կփոխի գործարանի բանվորներից մինչեւ մայրուղիներով սլացող վարորդների արձագանքը ավերիչ ցնցումներին։ Ատոմային էլեկտրակայանները կկարողանան իրենց աշխատանքը դադարացնել երկրաշարժը սկսվելուց առաջ։ Դպրոցականները կկարողանան ապաստան գտնել։ Սակայն առկա է մի կարեւոր բայց. գիտնականները երկրաշարժը սկսվելու մասին կարող են նախազգուշացնել ցնցումներից ընդամենը մի քանի վայրկյան առաջ։ Երկրաշարժների օրերը կամ ամիսները վաղօրոք կանխագուշակելուն նվիրված տասնամյակների ուսումնասիրություններից հետո այսպիսի ձեռքբերումը կարող է թվալ անտրամաբանական։ Վերջիվերջո երեք վայրկյանը նույնիսկ չի բավարարի աթոռից բարձրանալու համար։ Սակայն գիտնականների կարծիքով փոխկապակցված ցանցերի եւ այսպես կոչված, ‘’խելացի շենքերի’’ ժամանակաշրջանում, որոնք երկրաշարժերի ցնցումների ուժին կարող են վայրկենապես հակադարձել համակարգիչների կողմից կառավարվող հիդրավլիկ սարքերի օգնությամբ, նույնիսկ մի քանի վայրկյանը կարող է չափազանց բարելավել հասարակության անվտանգությունը։

XS
SM
MD
LG