Մատչելի հղումներ

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - 2003-04-29


Եւրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը տեղեկացնում է, որ սկսում է Հայաստանի հանրապետության խորհրդարանական ընտրության համար նախատեսված իր դիտորդական առաքելությունը։ Ներկայացուցչության ղեկավար Ռոբերթ Բարրին այսօր մայրաքաղաք Երեւանում լրագրողներին տեղեկացրել է, որ սույն խումբը բաղկացած է կազմակերպության տասնյոթ անդամ-երկրների միջազգային ընտրությունների քսանութ փորձագետներից։ Նա ավելացրել է, որ երկու հարյուր հիսուն դիտորդները կժամանեն Ազգային ժողովի պատգամավորական ընտրությունների օրը՝ մայիսի քսանհինգին։ Պարոն Բարրին ասում է, որ գալիք շաբաթներին դիտորդական ներկայացուցչությունը հսկելու է ընտրարշավը, այդ թվում այն, թե ի՞նչ են հաղորդում զանգվածային լրատվամիջոցները, վարչական նախապատրաստությունները եւ ընտրավեճերի վերաբերյալ կայացվող վճիռները։ Պարոն Բարրին հույս հայտնեց, որ հայ պաշտոնատարները կիրագործեն մարտի հինգին կայացած նախագահական ընտրությունից հետո Եւրոպայի անվտանգության եւ համագործակցության կողմից արված առաջարկները։ Հայաստանի ընդդիմադիր կուսակցություններն ու կազմակերպությունները, ինչպես նաեւ արեւմտյան դիտորդները տեղեկացրել են, որ նախագահական ընտրությունները կայացել են համատարած խարդախություններով, թե՛ ընտրապայքարի եւ թե՛ բուն ընտրության ժամանակաշրջաններում։ {ap, afp, interfax, Itar-Tass}

XS
SM
MD
LG