Մատչելի հղումներ

ՍՈՒՐ ՇՆՉԱՌԱԿԱՆ ԹՈՔԱԲՈՐԲ - 2003-04-24


Չինաստանը կարանտինային վճռական գործողություններ է ձեռնարկում, ջանալով արմատախիլ անել սուր շնչառական թոքաբորբ անվամբ առեղծվածային համաճարակը, որի հետեւանքով արդեն իսկ մահացել է հարյուր տասը մարդ, իսկ ամբողջ երկրում վարակվել են ավելի քան երկու հազար չորս հարյուր ուրիշներ։ Պեկինի պաշտոնատարներն այսօր փակել են մայրաքաղաքի խոշորագույն հիվանդանոցներից մեկը։ Երեկ Չինաստանը հայտարարեց, որ կմեկուսացնի բոլոր նրանց, ովքեր վարակված են սուր շնչառական թոքաբորբ հիվանդությամբ եւ խստորեն կսահմանափակի վարակման վտանգի ենթակա շենքեր կատարվող մուտքը։ Սուր շնչառական թոքաբորբ հիվանդության հետեւանքով աշխարհում արդեն իսկ մահացել է երկու հարյուր վաթսունմեկ մարդ, իսկ վարակված են ավելի քան հինգ հազար ուրիշներ։ Թայվանի պաշտոնատարները փակել են մայրաքաղաք Թայպեյի խոշոր հիվանդանոցներից մեկը, երբ պարզվել է, որ սուր շնչառական թոքաբորբ հիվանդությամբ վարակվել է եւս հինգ մարդ։ Հոնկոնգի իշխանությունները չափում են մարդկանց ջերմությունը եւ տեղեկացնում, որ յուրաքանչյուր հիվանդ անմիջապես կուղարկվի հիվանդանոց։ Սինգապուրում պաշտոնատարները նոր խիստ միջոցառումներ են իրագործում, պատժելու համար տնային կարանտինում գտնվող կարգազանց հիվանդներին։ Կանադան խստորեն քննադատել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, որը ճամփորդներին հորդորել է խուսափել Տորոնտո մեկնելուց, ուր սուր շնչառական թոքաբորբ հիվանդության պատճառով այդ քաղաքում արդեն իսկ մահացել է տասնվեց մարդ։

XS
SM
MD
LG