Մատչելի հղումներ

ՁՈՒԿԸ - ԿԱԹՎԱԾԸ - 2003-02-12


Միացյալ Նահանգներում կատարված բժշկական մի նոր ուսումնասիրության համաձայն, ամեն ամիս սննդի մեջ ձկան մի քանի կտոր օգտագործելը կարող է նշանակալից չափով նվազեցնել կաթվածի վտանգը։

Զարմանալի չէ, որ ձուկը մարդու շրջանառության համակարգի համար օգտակար է։ Տարիներ շարունակ բազմաթիվ ուսումնասիրություններ պարզել են, որ կաթվածի ու սրտի հիվանդության դեպքերը նվա՛զ են իրենց սննդի մեջ մշտապես ձուկ օգտագործող անձանց շրջանում։

Ուշադրություն դարձրեք Իսլանդիային եւ Ճապոնիային, ուր միջին հաշվով յուրաքանչյուր մարդու ձկան սպառումն ամենամեծ տոկոսն է կազմում աշխարհում։ Այդ երկրներում կաթվածից ու սրտի հիվանդություններից եւ փաստորեն մահացության բոլոր պատճառներից մարդկանց մահացությունն ամենացածրն է։

Ձկան սպառման օգուտները լավագույնս հայտնի լինելով հանդերձ6 այնուամենայնիվ մնում էր մեկ հարց, թե որքա՞ն ձուկ է անհրաժեշտ սպառել այդպիսի ցուցանիշի հասնելու համար։

Դը Ջըրնըլ օֆ դի Ըմերիքըն Մեդիքըլ Ըսոսիէյշըն հանդեսում հրատարակված ուսումնասիրություններից մեկի համաձայն, ձկան չափազանց նվազ քանակություն է անհրաժեշտ առնվազն կաթվածը կանխելու համար։

Հարվարդի համալսարանի Հասարակական Առողջապահության բաժնի աշխատողներ բժիշկ Ալբերտ Ասքերիոն ու նրա պաշտոնակիցները մոտավորապես տասներկու տարի շարունակ հետեւել են քառասուն հազարից ավելի, 40-ից 75 տարեկան տղամարդկանց սննդառությանը։ Նրանք պարզել են, որ ամեն ամիս ձկան ընդամենը երկու փոքրիկ կտոր ուտելը զգալիորեն նվազեցնում է կաթվածի վտանգը։ Նա ասում է.

‘’Այսպիսով ամիսն ընդամենը մի քանի անգամ ձուկ ուտելը նույնքան օգտակար էր, որքան գրեթե ամեն օր ձուկ ուտելը։ Ամիսը երկու կամ դրանից ավելի անգամ ձուկ օգտագործած տղամարդկանց շրջանում կաթվածի վտանգը երբեք ձուկ չօգտագործող տղամարդկանց համեմատությամբ նվազ էր գրեթե հիսուն տոկոսով’’:

Ուսումնասիրությունը, ինչպես դրանից առաջ կատարվածները, ցույց է տալիս, որ սննդի մեջ ձուկ օգտագործելը նվազեցնո՛ւմ է արյան խցանման հետեւանքով կաթվածը։ Ուսումնասիրությունը ցույց չի տվել թե սննդի մեջ ձուկ օգտագործելը նվազեցնում է մյուս տեսակի կաթվածը, որը տեղի է ունենում, երբ արյան անոթի պայթելու հետեւանքով ուղեղում տեղի է ունենում արյունազեղում։

Սննդում ձուկ օգտագործելը չափազանց օգտակար է, քանի որ ձկան մեջ պարունակվող որոշ նյութեր մարդու արյան հոսքը դարձնում են ավելի ազատ, եւ օգնում են կանխելու արյան խցանումների առաջացումը։

Սակայն կաթվածը կանխելու համար ձկներից ո՞ր տեսակն է լավագույնը։ Այդ մասին բժիշկ Ասքերիոն ասել է հետեւյալը.

‘’Մեր ուսումնասիրությունը չի զբաղվել ձկան որոշակի տեսակով։ Մենք միայն կարող ենք հետեւություն անել, որ սննդի մեջ ընդհանրապես ձուկ օգտագործելը հավանաբար օգտակար կլինի կանթվածը կանխելու համար։

XS
SM
MD
LG