Մատչելի հղումներ

Ուր ենք հաղորդում - 2002-11-18


՚՚ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆ՚-ը համագործակցում է Հայաստանի Հանրապետության ՚՚ԱՐՄԵՆԻԱ՚ հեռուստատեսային ընկերության հետ, որն ՚՚ԱՄԵՐԻԿՍՅԻ ՁԱՅՆ՚՚-ի հայկական բաժնի տեսանյութերը պատկերասփռում է 10։30, 14։00, 16։00, 18։00 եւ 20։30 ժամերի լուրերի ծրագրով։ Միաժամանակ,՚՚ԱՐՄԵՆԻԱ՚՚ հեռուստաընկերությունն ամեն կիրակի, երեկոյան ժամը 21։30-ին պատկերասփռում է կես ժամ տեւողությամբ ՚՚ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆ ՀԵՌՈՒՍՏԱՆԴԵՍԸ՚՚ ։ Արբանյակային հաղորդումների բաժանորդագրությամբ ՚՚ԱՐՄԵՆԻԱ՚՚ հեռուստատեսային ընկերության հաղորդումները մատչելի են նաեւ Մերձավոր Արեւելքի ու Եւրոպայի երկրներում։

՚՚ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆ՚՚ ռադիո-հեռուստատեսային կայանի հայկական բաժինը հայերեն պատկերասփռում է ՚՚ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՆԴԵՍ՚՚-ը, ուր զետեղված են ամերիկյան կյանքն ու ամերիկահայ համայնքի իրադարձություններն արտացոլող միջազգային եւ տարածաշրջանային հաղորդագրություններ, հոդվածներ։ ՚՚ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՆԴԵՍ՚՚-ը նաեւ ցուցադրում է քննարկումներ Միացյալ Նահանգների արտաքին եւ ներքին քաղաքականության վերաբերյալ։

Հայաստանի կամ այլ երկրի որեւէ հեռուստակայան կարող է դառնալ ՚՚ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆ՚՚-ի մասնաճյուղ եւ նրանից ստանալ տեսագրություններ եթե հետաքրքրված է ՚՚ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆ՚-ի հայերեն լեզվով պատկերասփռվող անկողմնակալ ծրագրերով։

՚՚ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆ՚-ի բոլոր մասնաճյուղերը պետք է ստորագրեն համաձայնագիր, ուր նշված են մեր համագործակցության մանրամասները։

Այս համաձայնագրում շարադրվում են ՚՚ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆ՚-ի պարտավորությունները ուր նաեւ նշվում է, որ մասնաճյուղը տվյալ հաղորդումները կպատկերասփռի որոշակի ժամի եւ նշված ժամանակամիջոցում։

Բացի այդ, հուսով ենք որ հաճախակի կապի մեջ կլինենք ձեզ հետ ի հայտ բերելու համար, թե ինչպես կարող ենք փոփոխել հաղորդումների մեր ծրագիրը համապատասխանեցնելու համար Ձեր եւ Ձեր լսարանի կարիքներին։

՚՚ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆ՚-ի շուկայահանման եւ ծրագրերի տեղակայման բաժինը ձեզ կտրամադրի գովազդային նյութեր ու ծրագրավորումների մասին այլ տեղեկություններ։

Իր ծրագրերը համայն աշխարհին առաքելու համար ՚՚ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆՆ՚՚ օգտագործում է արբանյակային համաշխարհային ցանցը։ Ներկայումս մենք այդ կապը վերածում ենք թվային ֆորմատի։

՚՚ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆ՚-ի բոլոր թվային հաղորդումները հնարավոր է ընդունել DVB համապատասխան ընդունիչով։

Անալոգային ազդանշանը հնարավոր է ստանալ անալոգային ընդունիչով։

XS
SM
MD
LG