Մատչելի հղումներ

Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ կայացվել է երեխաների որդեգրելու հարցում ժամանակավոր համաձայնություն


<!-- IMAGE -->

Ռուսաստանի պաշտոնատար անձինք ասում են, թե այժմ միայն հավատարմագրված գործակալությունները կարող զբաղվել որդեգրման փաստաթղթային ու կազմակերպչական աշխատանքներով։ Ըստ նույն ծրագրի, կանցկացվեմ ամերիկացիների կողմից որդեգրած երեխաների պարտադիր ստուգումներ։

Այս հարցը երկու կողմերի ուշադրության կենտրոնում հայտնվեց ապրիլ ամսից, երբ ռուս 7-ամյա մի տղայի որդեգրած ամերիկացի մի կին երեխային հետ ուղարկեց Ռուսաստան, առանց որեւէ մեկի ուղեկցության՝ պատճառաբանելով, թե երեխան շատ չար է ու կամակոր։

Անցյալ շաբաթ Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը մերժեց այն օրինագիծը, որով դադարեցվում էր ամերիկացիների կողմից ռուս երեխաներ որդեգրելու արտոնությունը։ Դումայի պատգամավորները հայտարարեցին, թե արգելքը կպահպանեն այնքան ժամանակ, քանի դեռ կողմերի միջեւ չի կայացել պաշտոնական համաձայնություն։

Ձեռք բերված համաձայնությունը հավանաբար հաստատվի ուրբաթ օրը։ Օրենքի ուժ այն կստանա եկող երկու ամիսների ընթացքում։

Միայն անցյալ տարի ԱՄՆ-ի քաղաքացիները որդեգրել են ռուսաստանցի ավելի քան 15ՕՕ երեխա։

XS
SM
MD
LG