Մատչելի հղումներ

Լիբիայում կործանվել է մարդատար մի օդանավ


<!-- IMAGE -->

Օդանավում գտնվող 1Օ4 հոգուց ողջ է մնացել միայն հոլանդացի 1Օ-ամյա մի տղա։
՝՝Ա33Օ-2ՕՕ՛՛ մակնիշի Աերոբուսը Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի էր մեկնում Հարավաֆրիկյան Հանրապետությունից։ Տրիպոլիի մոտակայքում տեղի ունեցած վթարի վայրում փրկարարներն առայժմ գտել են միայն 96 մարմին։

<!-- IMAGE -->


Զոհվածներից 61-ը Հոլանդիայի քաղաքացիներ են։


Վթարի պահին տեսանելիությունը լավ է եղել, իսկ քամիներն ունեցել են ժամում միայն 5 կմ արագություն։
ԱՄՆ-ի տիեզերքի ուսումնասիրության գործակալությունը՝ ՆԱՍԱ-ը տեղեկացնում է, որ Իսլանդիայում ժայթքած հրաբխի մոխիրը հասել է Աֆրիկայի հյուսիսային հատվածներ, սակայն վթարի պահին մոխրի ամպը Տրիպոլիից գտնվել է շատ ավելի դեպի արեւմուտք եւ դժվար թե դառնար այս աղետի պատճառ։
Օդանավի կործանման պատճառները դեռեւս ուսումնասիրվելու են։

XS
SM
MD
LG