Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի տնտեսությունը աճ է արձանագրում


ԱՄՆ-ի տնտեսությունը աճ է արձանագրում
ԱՄՆ-ի տնտեսությունը աճ է արձանագրում

<!-- IMAGE -->

ԱՄՆ-ի կառավարության կողմից հրապարակված զեկույցի համաձայն, մեծածախ առևտրի ոլորտում ներդրողների թիվն աճել է:

Երկրի առևտրի նախարարության կողմից իրականացված հետազոտության տվյալները վկայում են, որ եթե այս տարվա մարտ ամսին ԱՄՆ-ում վաճառվող ապրանքների ընդհանուր հաշվեկշիռը նվազել է 2.4 տոկոսով, ապա մեծածախ առևտրի տեսանկյունից, միևնույն ժամանակահատվածում 0.4 տոկոսի աճ է գրանցվել:

Ըստ վերլուծաբանների, այս տվյալները վկայում են այն մասին, որ առաջիկայում տնտեսական աճը Միացյալ Նահանգներում շարունակական է լինելու:

Ուրբաթ օրը կառավարական փորձագետները հրապարակելու են նաև մանրածախ առևտրի ոլորտում առկա փոփոխությունները: Անկախ վերլուծաբաններն արդեն իսկ որոշ առաջընթաց են կանխատեսում ապրիլ ամսվա համար, սակայն ավելի պակաս քան նախորդ ամիսների ընթացքում:

Ի դեպ, հարկ է նշել, որ մանրածախ առևտրի ոլորտի տնտեսական ցուցանիշներն առավել կարևորներից են ԱՄՆ-ում, քանի որ երկրի տնտեսության հիմնական շարժիչ ուժը հենված է սպառողի պահանջարկի տրամաբանության վրա:

XS
SM
MD
LG