Մատչելի հղումներ

Թուրքիայի դեսպանը Ռուսաստանին կոչ է անում ավելի մեծ դեր խաղալ Մինսկի խմբում


<!-- IMAGE -->

Ռուսաստանում Թուրքիայի դեսպանը հավատացած է, որ Մոսկվան կարող է ավելի գործուն դեր խաղալ Ղարաբաղյան հակամարտության լուծման եւ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործում։

Դեսպան Հալիլ Աքինչիի խոսքերով, որպես տարածաշրջանային երկիր, Ռուսաստանն ավելի մեծ դեր կարող է ունենալ այս խնդիրները լուծելու գործում, քանի որ Մինսկի համանախագահ երկրներից այն միակ երկիրն է, որը ներկայացնում է նույն տարածաշրջանը։

Նա ասել է նաեւ, թե այս հարցերը շուտով կքննարվեն Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից Անկարա կատարելիք այցի ընթացքում։

՝՝Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է խրախուսվեն, որպեսզի ընդունեն իրար ավելի մոտ դիրքեր։ Եւ այս հարցում Ռուասաստանը կարող է ավելի կարեւոր դեր խաղալ, քան որեւէ այլ երկիր՛՛, ասել է Մոսկվայում Թուրքիայի դեսպանը։

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու գործում ռուսական դերի կարեւորության մասին՝ Աքինչին ասել է, թե ՝՝արձանագրությունների վավերացումն անհնար է տարանջատել Լեռնային Ղարաբաղի խնդրից՛՛ ու ավելացրել. ՝՝Մենք մեր կողմից ամեն ինչ արել ենք։ Իսկ Հայաստանը չի կարող ադրբեջանական տարածքներն անվերջ օկուպացնել։
Մի օր Հայաստանն ազատելու է այդ հողերը՛՛, ասել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպանը։

XS
SM
MD
LG