Մատչելի հղումներ

Թուրքական օրակարգում` վառելիքատարերի եւ ատոմակայանի խնդիրներ


Թուրքական օրակարգում` վառելիքատարերի եւ ատոմակայանի խնդիրներ
Թուրքական օրակարգում` վառելիքատարերի եւ ատոմակայանի խնդիրներ

<!-- IMAGE -->


Առաջիկա 10 օրերին Թուրքիայի նախագահ Ա. Գյուլին կհյուրընկալի Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը, իսկ վարչապետ Ռ. Թ. Էրդողանը կայցելի Հունաստան եւ Ադրբեջան: Այս երեք երկրների հետ դիվանագիտական օրակարգում էներգետիկ հարցեր են: Վիզայի պարզեցման շուրջ բանակցություններ են սպասվում Ռուսաստանի եւ Հունաստանի հետ:


Բաքուն եւ Անկարան համաձայնության են եկել Ադրբեջանից Թուրքիայի գնած գազի գների եւ որակի շուրջ: Պայմանագրի ստորագրումը նախատեսված է մայիսի 17-ին, Բաքվում: Նախկինում Թուրքիան 120 դոլար էր վճարում 1000 քառակուսի խմ ադրբեջանական գազի դիմաց, ինչը միջազգային շուկայի գներից երկու անգամ էժան էր: Այդ պայմաններով գազի գնման պայմանագիրը վավերական էր միայն մեկ տարով, որի սպառումից հետո Թուրքիան շարունակում էր նույն գնով կատարել գնումը, քանի դեռ բանակցություններ էին ընթանում նոր պայամանգրի շուրջ:


Ըստ “Թըրքիշ դեյլի նյուզ”-ի, թուրք-ադրբեջանական բանակցությունները դժվարին էին նաեւ հայ-թուրքական դիվանագիտական գործընթացի պատճառով, եւ դրանք հանգեցին համաձայնության` միայն այդ գործընթացը վիժեցնելուց հետո: Վերջին անգամ Էրդողանը Բաքվում էր եղել մոտ մեկ տարի առաջ` հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետ, որպեսզի փարատի ադրբեջանցիների մտահոգությունները եւ խոստանա, որ արձանագրությունները չեն վավերացվի մինչեւ Ղարաբաղի հարցը չլուծվի, նշում է թուրքական պարբերականը:


ՌԴ նախագահ Դ. Մեդվեդեւի` Անկարա այցի ժամանակ նույնպես կստորագրվեն էներգետիկ բնույթի պայմանագրեր: Վերջապես Ռուսաստանը համաձայնություն է տվել իր նավթը թողարկել Սամսուն-Ջեյհան խողովակաշարով: Պայմանագրով կստեղծվի նոր ընկերություն` խողովակաշարի կառավարման համար: Ընկերությունում կընդգրկվեն թուրքական “Ջալիկ” խումբը, իտալական ENI-ն եւ ռուսական մի ընկերություն:


Ռուսական եւ թուրքական կողմերը փորձում են մինչեւ այցը պատրաստ լինել նաեւ ռուս-թուրքական մեկ այլ պայմանագրի ստորագրման համար, ըստ որի Ռուսաստանը պետք է կառուցի Թուրքիայի առաջին ատոմակայանը:

XS
SM
MD
LG