Մատչելի հղումներ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության ղեկավարը հրաժարական է տվել


<!-- IMAGE -->


Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության ղեկավարը հրաժարական տվեց, համացանցում հայտնված տեսանյութից հետո, որտեղ վերջինս պատկերվել էր խորհրդարանի մի կին անդամի հետ ննջասենյակում։

Հանրապետական կուսակցության ղեկավար Դենիզ Բայքալը տեսանյութի հրապարակումը կոչել է ՛՛դավադրություն՝՝ իր եւ ժողովրդավարության ձգտող իր կուսակցության դեմ։

Երկուշաբթի օրվա մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարել է, թե ՛՛դավադրությունը՝՝ հնարավոր չէր լինի կազմակերպել առանց իշխող կուսակցության միջամտության, հավելելով, որ ամենեւին էլ պատահական չէր տեսանյութի հրապարակումը այն պահին, երբ կառավարությունը փորձում էր հաստատել նոր օրնագիծ, որին իր կուսակցությունը դեմ էր արտահայտվել։

Տեսանյութը համացանցում էր հայտնվել անցյալ շաբաթ։ Թուրքական լրատվական գործակալությունների տվյալների համաձայն, տեսանյութը ցույց է տվել Բայքալին իր նախկին քարտուղարուհու՝ Նասրին Բայթոքի հետ, ով այժմ Թուրքիայի խորհրդարանի անդամ է։

XS
SM
MD
LG