Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը հավատացած է, որ Շահզադը Պակիստանից գործող Թալիբանի զինյալ է


ԱՄՆ-ը հավատացած է, որ Շահզադը Պակիստանից գործող Թալիբանի զինյալ է
ԱՄՆ-ը հավատացած է, որ Շահզադը Պակիստանից գործող Թալիբանի զինյալ է

<!-- IMAGE -->

ԱՄՆ-ի գլխավոր դատախազն ու երկրի ազգային անվտանգության հարցերով փոխխորհրդականը հայտարարում են, թե ունեն փաստեր այն մասին, որ Նյու Յորքում ավտոմեքենայի մեջ տեղադրված ռումբով պայթյուն իրականացնելու ձախողված փորձի կազմակերպիչը Պակիստանից գործող Թալիբան շարժումն է։


Գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը կիրակի օրը հայտարարել է, թե հետաքննիչները պարզել են, որ ռումբը պայթեցնելու փորձ կատարած ու ձերբակալված Ֆայսալ Շահզադը Թայմզ հրապարակում մայիսի մեկին գործել է Թալիբանի ՝՝ուղիղ հրահանգների ներքո՛՛։

Հայրենիքի անվտանգության հարցերով փոխխորհրդական Ջոն Բրենանն ասել է, թե Շահզադը մարզումներն իրոք անցել է Պակիստանի Թալիբանի ճամբարներում եւ ֆինինսավորում էլ ստացել է նույն խմբից։

Պակիստանի ներքին գործերի նախարար Ռեհման Մալիքը տեղեկացրել է, որ իր երկրի կառավարությունն այժմ հետաքննություն է իրականացնում պարզելու համար, թե արդյոք 3Օ-ամյա Շահզադն իրոք եղել է Պակիստանի հիմնականում ցեղային հեղինակությունների վերահսկողության տակ գտվող Հարավային Վազիրստանում եւ հանդիպել մի շարք առաջնորդների, այդ թվում ԱՄՆ-ի վրա մահացու հարձակումներ իրականացնելու սպառնալիքներով հանդես եկած Հաքիմուլլահ Մեհսուդին։
Սակայն նախարարն ասել է նաեւ, թե Պակիստանում Շահզադի նախկին գործունեության մասին մանրամասնությունները դեռեւս հաստատված չեն։

Պակիստանի Թալիբան շարժումը հայտարարել է, որ ոչ մարզել, ոչ էլ վարձել է Շահզադին։ Թալիբանը հերքում է նաեւ նրա հետ որեւէ կապ ունենալու մասին հայտարարությունները։

ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք հայտարարում են, որ ձերբակալման օրից Շահզադը համագործակցում է հետաքննիչների հետ ու պատասխանում բոլոր հարցերին։

XS
SM
MD
LG