Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիան մտավ կառավարություն կազմելու բանակցությունների փուլ


<!-- IMAGE -->

Մեծ Բրիտանիայի քաղաքական կուսակցությունները շուտով կսկսեն բանակցություններ՝ որոշելու համար, թե որ ուժերն են կառավարելու երկիրը, քանի որ 1974 թվականից ի վեր առաջին անգամ այս երկրի ընտրությունների արդյունքում որեւէ կուսակցություն չի ստացել բացարձակ մեծամասնություն։

Ըստ բրիտանական օրենքների, նման դեպքերում տվյալ պահին կառավարող կուսակցությանն է տրվում մեկ այլ կուսակցության հետ կառավարություն կազմելու հնարավորությունը։ Այս դեպքում այդ հնարավորությունը տրված է վարչապետ Գորդոն Բրաունի Լեյբորիստական կուսակցությանը։

Սպասվում է, որ այն դաշինք կփորձի կազմել Լիբերալ կուսակցության հետ, որի հետ գաղափարապես ավելի մոտ է, քան պահպանողականների։

Գործարք կնքվելու դեպքում, նոր կառավարությունը պիտի ստանա խորհրդարանի վստահության քվեն։ Եթե դա նրան չհաջողվի, վարչապետը պարտավոր է իր հրաժարականը ներկայացնել թագուհուն։

Կուսակցություններն այս խնդիրը լուծելու համար ունեն մինչեւ մայիսի 25-ին նախատեսված թագուհու ճառը ժամանակ։

Իսկ եթե մինչ այդ չկազմվի կառավարություն, ներկա խորհրդարանը կցրվի եւ կհրավիրվեն նոր ընտրություններ։

XS
SM
MD
LG