<!-- IMAGE -->
ԱՄՆ–ի փոխնախագահ Ջո Բայդընը հայտարարել է, որ Իրանը պետք է որոշում կայանցի իր միջուկային ծրագրի շուրջ։
Նա հայտնել է, որ Իրանը պետք է ենթարկվի միջազգային օրենքներին, հակառակ դեպքում կանգնելով նոր պատժամիջոցների առջեւ։
Նա այս հայտարարությամբ հանդես է եկել հինգշաբթի օրը Բելգիայում ։
ՄԱԿ- ի միջուկային գործակալությունը, զգուշացրել է, որ Իրանը պետք է փորձի վերացնել կասկածները իր միջուկային ծրագրի շուրջ։
Միջազգային ատոմային գործակալության ղեկավար Յուկիա Ամանոն հայտնել է, որ իրանի միջուկային ծրագրի շուրջ մտավախությունները շարունակվում են։
ԱՄՆ- ը ղեկավարում է դիվանագիտական ճնշումները որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդը Իրանի միջուկային ծրագրի դեմ պատժամիջոցների 4 րդ փուլ սկսի։