Մատչելի հղումներ

Թուրքիայի խորհրդարանը հաստատել է բարեփոխումների ծրագիրը


<!-- IMAGE -->

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը ավելի է մոտեցել սահմանադրական բարեփոխումների հաստատմանը, ինչը, կառավարության պնդումներով, կարող է ամրապնդել Եվրամիությանը միանալու Թուրքիայի հնարավորությունները։

Խորհրդարանը հինգշաբթի օրը վավերացրել է մի օրինագիծ, որը կարող է փոխել Դատավորների եւ դատախազների գերագույն խորհրդի կազմը։

Իսկ երեքշաբթի օրը օրենսդիրները հաստատել էին մի կետ, որը կավելացնի Սահմանադրական դատարանի դատավորների թիվը եւ իրավունք կտա խորհրդարանին ընտրելու նրանցից մի քանիսին։

Այդուհանդերձ, ընդդիմադիր կուսակցությունները խոստացել են պայքարել այդ փոփոխությունների դեմ, որոնք նրանց ասելով, կմեծացնեն Արդարություն եւ զարգացում կուսակցության իշխանությունը։

Ընդդիմությունը անցյալում նույնպես խոչընդոտել է երկրի սահմանադրությունը փոփոխության ենթարկելու Արդարություն եւ զարգացում կուսակցության ջանքերը։

Թուրքիայի զինվորականությունը իրեն համարում է երկրի աշխարհիկ հասարակարգի խնամակալը։

XS
SM
MD
LG