Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի աշխատավորների արտադրողականությունը բարձրացել է


<!-- IMAGE -->

Միացյալ Նահանգների աշխատավորների արտարողականությունը բարձրացել է այս տարվա առաջին մի քանի ամիսներին, իսկ վերջին երեք շաբաթներին նվազել է աշխատանքը կորցրած անձանց թիվը։

Հինգշաբթի օրվա զեկույցի համաձայն, աշխատանքը նոր կորցրած անձանց թիվը վերջին երեք շաբաթներին նվազել է 7000 -ով։

Կառավարական մի այլ զեկույցի համաձայն, աշխատավորների արտադրողականությունը բարձրացել է 3,6 տոկոսով այս տարվա առաջին եռամսյակում։ Արտադրողականությունը նախորդ եռամսյակում ավելի էր աճել շնորհիվ նվազ արդյունավետ գործընթացները վերացնելու ընկերությունների որոշման։

Վերլուծաբաններից ոմանք ասում են, թե գործատերերը առավելագույն արդյունավետության են հասել եւ հավանաբար շուտով, տնտեսության բարելավմանը զուգընթաց, նոր աշխատավորների կարիքն ունենան։

XS
SM
MD
LG