Մատչելի հղումներ

Ծովահեններից ազատվեց ռուսական նավթատար նավը


<!-- IMAGE -->

Ռուսաստանի հատուկ ուժերը գրոհել են սոմալեցի ծովահենների կողմից առեւանգված նավթատար նավը ու ազատել անձնակազմի բոլոր 23 անդամներին։
՝՝Մոսկվայի համալսարան՛՛ նավթատարի առումն իրականացվել է ռուսական ռազմանավերից Աֆրիկայի արեւելյան ափերում։
Գործողության ընթացքում սպանվել է մեկ ծովահեն, 1Օ այլոք ձերբակալվել են։ Ռուսական նավի անձանակազմի բոլոր անդամները ողջ եւ առողջ են։

86 հազար տոննա նավթ տեղափոխող ռուսական նավթատար նավն առեւանգվել էր չորեքշաբթի օրը

Ռուսաստանի անվտանգության ուժերը տեղեկացնում են, որ գրոհ սկսելու մասին որոշում էր կայացվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուս պատանդները ծպտված են եղել ապահով վայրում։
Միայն նավի մեջ գտնվող նավթն ունեցել է 5Օ միլիոն դոլարի արժեք։ Այն առեւանգվել էր Ադենի ծովածոցից դեպի Չինաստան ուղեւորվելու ժամանակ։

XS
SM
MD
LG