<!-- IMAGE -->
Զենքեր եւ պայթուցիկ բաճկոններ կրող Թալիբանի ուժերը կազմակերպված հարձակում են գործել Աֆղանստանի հարավ-արեւմտյան շրջանում գտնվող պետական գրասենյակների վրա՝ սպանելով առնվազն չորս մարդ։
Պաշտոնյաների համաձայն, հարձակումը սկսվել է չորեքշաբթի օրը, երբ ինը զինյալներ Նիմրոզ գավառի մայրաքաղաք Զարաջում փորձել են ներխուժել կառավարանիստ շենքի բակը։
Զոհվածների թվում են Նիմրոզի գավառային խորհրդի մի կին անդամ եւ երկու ոստիկան։ 11 ուրիշներ վիրավորվել են։
Թալիբանը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։
Հելմանդ գավառի մոտ գտնվող Նիմրոզով է անցնում Աֆղանստանի ափիոնի ապօրինի փոխադրումների համար օգտագործվող ճանապարհը։ Ափիոնի առեւտուրը օգնում է Թալիբանի զինյալների ֆինանսավորմանը։