Մատչելի հղումներ

Արազ Ազիմով. ՝՝Ադրբեջանական 5 շրջաններից դուրս գալու համար Հայաստանը ժամանակ է խնդրել՛՛


<!-- IMAGE -->

Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը երեքշաբթի օրը հեռուստատեսությամբ ասել է, թե ՝՝ադրբեջանական 5 շրջաններից դուրս գալու համար Հայաստանն Ադրբեջանից ժամանակ է խնդրել՛՛։

Հանդես գալով երկրի հանրային հեռուսատատեսությամբ՝ նա ասել է, թե ՝՝հայկական ուժերը դուրս են բերվելու Աղդամի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Զանգելանի ու Ղաբադլիի շրջաններից։ Իսկ Լաչինի միջանցքը բացվելու է։ Հայաստանը ժամանակ է ուզում ստանալ Լաչինի միջանցքից ու Քելբաջարի շրջանից դուրս գալու համար՛՛։

Մեկնաբանելով Ազիմովի հայտարարությունը՝ Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամադովը ադրբեջանական APA լրատվական գործակալության համաձայն, ասել է, թե ՝՝Հայաստանի խնդրած ժամանակը եղել է երկու շաբաթ, սակայն արդեն մի քանի ամիս է անցել ու նրանց կողմից չկա որեւէ տեղաշարժ՛՛։

Այն հարցին, թե հնարավոր է, որ այս տարվա ընթացքում սկսվի նոր պատերազմ, Մամադովն ասել է, թե դժվար է կանխատեսումներ անել։ ՝՝Սակայն մենք պատրաստ ենք մեր հողերն ամեն կերպ ու որեւէ ժամանակ ազատագրելու համար՛՛, ասել է նա։



XS
SM
MD
LG