Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի վեհաժողովի առաջին օրը դրված էր Իրանի խնդիրը


<!-- IMAGE -->

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, հանդես գալով Նյու Յորքում ՄԱԿ-ի կետնրոնակայանում, մեկ անգամ եւս հերքեց իր երկրում միջուկային զենք արտադրելու նպատակաների մասին Արեւմուտքի մեղադրանքները, շեշտելով, որ դրա համար Արեւմուտքը չունի վստահելի եւ ոչ մեկ ապացույց։


Միջուկային զենքերը չտարածելու միջազգային պայմանագրի շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով հրավիրված վեհաժողովի առաջին օրվա իր խոսքում նա նաեւ դատապարտեց ԱՄՆ-ի նոր վարչակազմի այն հայտարարությունը, թե ԱՄՆ-ը կարող է ատոմային զենք կիրառել ընդդեմ այն երկրների, որոնք չեն ենթարկվում Միջուկային զենքերը չտարածելու մասին պայմանագրի պահանջներին։


Դիմելով 189 երկրների մասնակցությամբ անցկացվող վեհաժողովին, Ահմադինեջադն ասաց. ՝՝Դժբախտաբար ԱՄՆ-ի կառավարությունը ոչ միայն ատոմային զենք կիրառած միակ պետությունն է, այլեւ շարունակում է նման զենքով սպառնալ այլ երկրների, այդ թվում՝ Իրանին՛՛։
Իրանի նախագահի ելույթի ժամանակ ԱՄՆ-ի պատվիրակության աշխատաքային կազմը հեռացավ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի դահլիճից։


Վեհաժողովի հետագա 4 շաբաթներին պատվիրակները որոնելու են միջուկային զենքերի տարածումը կանխելու հետ կապված բոլոր հարցերի պատասխանները, որի նպատակը միջուկային զենքերը կրճատելն է ու ի վերջո՝ դրանց ոչնչացումը։


Այս պայմանագիրն է հանդիսացել ամեանամեծ գործոնը, որը թույլ չի տվել միջուկային զենքերի տարածումը տասնյակ երկրներ։ Ի դեպ այս պայամանագիրը նորացնելու ու բարելավելու նպատակով ՄԱԿ-ի այսօրաիանակ վեհաժողովները հրավիրվում են 5 տարին մեկ անգամ։


Միջուկային զենքերը չտարածելու մասին պայամագրի անդամ են աշխարհի բոլոր երկրները, բացի Հնդկաստանից, Պակիստանից ու Հյուսիսային Կորեայից, որոնք բոլորն էլ ունեն միջուկաին զենք։ Անդամ չէ նաեւ Իսրայելը, որն ունի միջուկային չբացահայտված կարողություններ։

XS
SM
MD
LG