Մատչելի հղումներ

Բրիթիշ Փեթրոլիումը պատրաստ է վճարել


<!-- IMAGE -->

Բրիթիշ Փեթրոլիում նավթաարդյունահանող ընկերությունը իր վրա է վերցրել նավթի արտահոսքի հետեւանքով ծագած մաքրման աշխատանքների ծախսերի պատասխանատվությունն։


Ընկերությունը երկուշաբթի օրվա իր հայտարարությունում նշել է որ պատրաստ է վճարել
պատահարի արդյունքում առաջ եկած բոլոր հետեւանքների համար։

Նախագահ Օբաման Լուիզիանա կատարած իր այցի ժամանակ պատահարի մեջ մեղադրեց Բրիթիշ Փաթրոլոումին, որը կրում էր նավթահորի վերահսկման պատասխանատվությունը։


Կազմակերության գործադիր տնօրեն Թոնի Հեյվորդը NBC հեռուստաընկերությանը տված իր
հարցազրույցում հատնել է, որ պատահարի մեղավորը Բրիթիշ Փեթրոլիումը չէ, սակայն այն կրում է մաքրման աշխատանքների պատասխանատվությունը։
Նա հայտնել է, որ նավթահանման սարքավորումները պատրաստված են եղել Շվեցարական Transocean կազմակերպության կողմից եւ հետեւաբար վերահսկվել են կազմակերպության ներկայացուցիչների կողմից։

XS
SM
MD
LG