Մատչելի հղումներ

Նոր նավթահորերի կառուցումը կարգելվի մինչեւ աղետի հետաքննության ավարտը


<!-- IMAGE -->

Սպիտակ Տան խորհրդատու Դեյվիդ Աքսելրոդը հայտարարել է, թե Մեքսիկայի ծովածոցում նոր նավթահորեր չեն կառուցվի, քանի դեռ նավթի արտահոսքի աղետի պատճառների շուրջ հետաքննությունը ավարտված չէ։

Ուրբաթ օրը Էյ Բի Սի հեռուստակայանին տված իր հարցազրույցում Դեյվիդ Աքսելրոդը հայտարարել է, թե հետաքննությունը պետք է պարզի նավթահորի աղետի պատճառները, ապագայում նման դեպքերի հավանականությունը կանխելու համար։

Նախագահ Բարաք Օբաման վերջերս վերացրել էր այդ շրջանում նոր նավթահորերի կառուցումը արգելելու օրենքը, նավթի ներքին պաշարները մեծացնելու նպատակով։

Նավթահորի աղետի հետեւանքով տեղի ունեցած արտահոսքը Միացյալ Նահանգների ափամերձ շրջաններն է հասել հինգշաբթի երեկոյան, ներթափանցելով Միսսիսիպի գետի ափերը, Լուիզիանա հարավային նահանգում, ուր նահանգապետ Բոբի Ջինդալը արտակարգ իրավիճակ է հայտարարել։

Նավթի արտահոսքի հավանական վնասների մասին մտավախությունները աճում են, քանի որ այն սպառնում է թռչուններով, ձկներով եւ այլ ծովային կենդանիներով հարուստ բնաշխարհին։

XS
SM
MD
LG