Մատչելի հղումներ

Հորդանանի թագավորը քննադատել է Իսրայելին


<!-- IMAGE -->

Հորդանանի Աբդուլահ թագավորը Իսրայելին մեղադրել է, իր բառերով, ՝՝կրակի հետ խաղալու՝՝ մեջ, քննադատելով վերջինիս քաղաքականությունը Արեւելյան Երուսաղեմում եւ գրավյալ այլ տարածքներում։

Հինգշաբթի օրն արտասանած իր ելույթում թագավոր Աբդուլահը ասել է, թե Մերձավոր Արեւելքի խաղաղության բանակցությունների հաջողության համար Իսրայելը պետք է գրավյալ տարածքներում վերջ դնի բոլոր միակողմանի միջոցառումներին, հատկապես Հորդանան Գետի Արեւելյան ափին եւ Արեւելյան Երուսաղեմում հրեաների վերաբնակեցման վիճահարույց շինարարությանը։

Բնակարանների շինարարության ծրագրի ընդլայնումը կարեւոր խոչընդոտ է, որովհետեւ պաղեստինցիները ցանկանում են, որ Արեւելյան Երուսաղեմը դառնա իրենց ապագա պետության մայրաքաղաքը։

Չնայած, որ իսրայելցի որոշ պաշտոնյաներ այս շաբաթ նշել են, թե շինարարության աշխատանքների վրա անպաշտոնական սառեցում են հաստատում Արեւելյան Երուսաղեմում, Իսրայելի կառավարությունը հայտարարել է, թե սառեցումը չի կասեցնի շինարարության ընդլայնումը։

XS
SM
MD
LG