Իրանի նախագահը ընդունել է Թուրքիայի նոր դեսպանին եւ հայտարարել, որ
երկու երկրների միջազգային խնդիրներին վերաբերող շահերը համընկնում են։
Մահմուդ
Ահմադինեջադը Թուրքիայի դեսպան Յումիթ Յարդիմին ընդունել է Թեհրանում
հինգշաբթի օրը։ Ահմադինեջադը Թուրքիայի եւ Իրանի դերը որակում է որպես
՛՛կառուցողական առաքելություն՝՝ համաշխարհային ասպարեզում։
Թուրքիայի մահմեդական արմատական կառավարությունը վերջին ամիսների ընթացքում հաստատել է ամուր քաղաքական կապեր Իրանի հետ։
Այս
երկրի արտգործնախարար Ահմեթ Դաութօղլուն այս ամսվա սկզբին Թեհրան կատարած
իր այցի ժամանակ քննադատել էր Իրանի միջուկային ծրագրի դեմ ուղղված ԱՄՆ-ի
պատժամիջոցները։
ԱՄՆ-ը եւ իր դաշնակից երկրները նոր
պատժամիջոցներ են պահանջում Իրանի միջուկային ծրագրի դեմ, որը ըստ նրանց,
կարող է հանգեցնել Իրանի կողմից միջուկային զենք արտադրելուն։ Իրանը
պնդում է, որ իր միջուկային ծրագիրը հետապնդում է խաղաղ նպատակներ։
<!-- IMAGE -->