Մատչելի հղումներ

Չինաստանը ընդլայնել է պետական գաղտնիության մասին  օրենքը


<!-- IMAGE -->

Չինաստանը ընդլայնել է պետական գաղտնիության մասին օրենքը Չինաստանը ընդլայնել է պետական գաղտնիության մասին օրենքը, ըստ որի հեռահաղորդակցության եւ ինտերնետային ընկերությունները պարտավորվում են տեղեկություններ տրամադրել իրենց հաճախորդների մասին։

Օրինագիծը հինգշաբթի օրը հաստատվել է Չինաստանի բարձրագույն օրենսդիր մարմնի կողմից, ըստ որի ընկերությունները պարտավորվում են արգելել պետական գաղտնի տեղեկություններ պարունակող հաղորդակցությունները։

Չինաստանը գաղտնի է պահում քաղաքական, տնտեսական կամ պետական անվտանգության տեղեկությունները, համարելով, որ դրանց բացահայտումը վտագի տակ կդնի երկրի անվտանգությունը։

Մարդու իրավունքների ջատագովները հայտնում են, որ հաճախ այս օրենքները օգտագործվում են կոմունիստական կուսացության ընդդիմադիրներին բանտարկելու համար։

Վերլուծաբանների համար դեռեւս պարզ չէ, թե ինչ հետեւանքներ կունենա այս օրենքը, քանզի հեռահաղորդակցության ընկերությունները մինչ այս էլ համագործակցում էին պետական հետաքննչական գործակալությունների հետ։

XS
SM
MD
LG