Մատչելի հղումներ

Իրանական ռազմաօդանավի թռիչքն ամերիկյան ավիակրի մոտ


<!-- IMAGE -->

ԱՄՆ-ի բանակային հրամանատարությունը տեղեկացնում է, որ Իրանի ծովային ուժերին պատկանող մի ռազմաօդանավ Օմանի ծոցում վերջերս միայն 9ՕՕ մետր հեռավորությամբ է թռչել ամերիկյան մի ավիակրի մոտով։
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 21-ին օդային միջազգային տարածքում՝ Հորմուզի նեղուցում եւ Պարսից ծոցում Իրանի անցկացրած եռօրյա ռազմախաղերի նախօրեին։
Մինչեւ օդային այս տարածքից հեռանալը, իրանական օդանավը մոտ 2Օ րոպե սավառնել է USS Eisenhower ավիակրի մոտ, սակայն չի արել վտանգավոր որեւէ շարժում։

Ինչպես Իրանի նավատորմի հրամանար Մուհամեդ Ալավին է ասել, Իրանն ունի միջազգային ջրերում հետախուզական թռիչքներ իրականացնելու իրավունք։

Նա ասել է, թե 6ՕՕՕ մետր բարձրությամբ նման թռիչքներ իր երկրի օդուժն իրականացնում է շատ հաճախ, սակայն չի անդրադարձել այն հարցին, թե ինչու է ամերիկյան ավիակրի մոտ այն վերցրել միայն 9ՕՕ մետր բարձրություն։


XS
SM
MD
LG