Մատչելի հղումներ

Ամերիկացի վերլուծաբան. Լեռնային Ղարաբաղը անկյունաքարային է


Ամերիկացի վերլուծաբան. Լեռնային Ղարաբաղը անկյունաքարային է
Ամերիկացի վերլուծաբան. Լեռնային Ղարաբաղը անկյունաքարային է
<!-- IMAGE -->

“Օբամայի վարչակազմի ամենամեծ սխալը հայ-թուրքական մերձեցման գործընթացում այն էր, որ Թուրքիայի “Արդարություն և Զարգացում” կուսակցության վրա բավարար ճնշումներ չբանեցվեցին, որպեսզի հնարավոր դառնար առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում առաջընթաց արձանագրելու` հաստատել հայ-թուրքական համաձայնագրերը”, այս մասին ասել է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիական հետազոտությունների հաստատության վերլուծաբան` Քորի Վելթը:

Փորձագետը գտնում է, որ եթե Վաշինգտոնը լրջացներ ճնշումները Թուրքիայի իշխող կուսակցության վրա, ապա ԱՄՆ-ի համար հասկանալի կդառնար, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անկյունաքարային է տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից:

Քորի Վելթի խոսքերով, Միացյալ Նահանգները պետք է փոխի իր դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ, և միանալով Թուրքիային, պահանջի, որպեսզի պաշտոնական Երևանը զիջումների գնա Լեռնային Ղարաբաղի հարցում:

Ըստ վերլուծաբանի, անհրաժեշտ է վերականգնել վերջին շրջանում սրված ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները, միաժամանակ աջակցելով հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման` առավել արդյունավետ ճանապարհներ գտնելու գործընթացին:

XS
SM
MD
LG