Մատչելի հղումներ

Հայ, ռուս ու ադրբեջանցի հոգեւոր առաջնորդների համատեղ հռչակագիրը


<!-- IMAGE -->

Համայն Ռուսիո եւ Մոսկվայի Կիրիլ Պատրիարքը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը եւ Կովկասի Մահմեդականների Գրասենյակի նախագահ Շեյխ ալ Իսլամ Հաջի Ալլահշուքուր Փաշազադեն Բաքվում անցկացրած հանդիպումից հետո հրապարակել են համատեղ մի հռչակագիր։


՝՝Այս հանդիպումը համարելով 1988 թվականին Հայոց Առաքելական Եկեղեցու եւ Կոկվասյան Մահմեդականների Կրոնական Գրասենյակի միջեւ սկսված խաղաղ երկխոսության շարունակութույուն՝ մենք նայում ենք մեր ժողովուրդների համատեղ գոյակցության սկզբունքները զարգացնելու հեռանկարներին՛՛, ասված է հռչակագրի մեջ, որտեղ նշվում է, թե նման հանդիպումներն են նաեւ դեր կատարել հայ-ադրբեջանական հակամարտությունը կրոնական հակամարտության չվերածելու գործում։

Հռչակագրում ասված է, թե կրոնը, որը կոչ է անում խաղաղության, մարտիրոսության եւ համբերության, կարող է մեծ ուժ հանդիսանալ հաշտեցման համար։

՝՝Մենք հավատացած ենք, որ մեր համատեղ ջանքերը կկանխեն այս հակամարտությունը միջազգային հակադրության վերածվելու հնարավորությունը։
Չափազանց կարեւոր է կանխել տարաձայնությունները նորից դեպի ռազմական հակադրության տանելու հնարավորությունը։ Մենք նոր զարկ կտանք խաղաղասեր մեր ջանքերին, օգնելու մարդկանց թոթափել թշնամանքը, քանի որ եթե պատերազմը շարունակվի, այն կշարունակվի անվերջ՛՛։

Հռչակագիրն այնուհետեւ երեք առաջնորդների աջակցությունն է հայտնում միջազգային միջնորդական, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կողմից իրականացվող ջանքերին։
Այն դատապարտում է ՝՝բարբարոսության՛՛ ամեն մի դրսեւորում ու բարձր դասում հոգեւոր հուշարձանները պահպանելու կարեւորությունը։
Հռչակագրում ասված է, թե ՝՝Խաղաղության հասնելու համար պահանջվում է մեծ աշխատանք ու կամք։ Սակայն մենք ունենք հաջողության հասնելու մեծ հույս՛՛։

՝՝Ուրեմն, թող Աստված Կովկասին տա հարատեւ ու արդար խաղաղություն, մեր ժողովուրդներին՝ երջանկություն՛՛, ասված է հռչակագրի մեջ։


XS
SM
MD
LG