Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում փախստականների մասին ընդունված օրենքը մտահոգում է երկրի ղեկավարներին


<!-- IMAGE -->

ԱՄՆ-ի Հայրենիքի անվտանգության նախարար Ջանեթ Նապոլիտանոն խորն անհանգստություն է արտահայտում Արիզոնա նահանգում ներգաղթի մասին ընդունված նոր օրենքի կապակցությամբ։
Արիզոնայում այս տարվա վերջից ուժի մեջ կմտնի մի օրենք, ըստ որի բոլոր ներգաղթյալներն իրենց մոտ միշտ պիտի կրեն իրենց գրանցման մասին փաստաթղթերը։ Օրենքը նաեւ թույլ է տալիս ոստիկաններին հարցաքննել յուրաքանչյուր անձի, եթե կա պատճառ հավատալու, որ վերջինս անօրինական փախստական է։


Նապոլիտանոն Կոնգրեսի օրենսդիրներին երեքշաբթի օրն ասաց, թե այդ որոշումն ուժի մեջ դնելու համար իր նախարարությունից կպահանջի հավելյալ գումարներ։
Նապոլիտանոն, որը մինչեւ Օբամայի վարչակազմին միանալը, եղել է Արիզոնայի նահանգապետը, Սենատի իրավական հարցերով հանձանաժողովում ասաց, թե ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունն այս պահին ուսումնասիրում է Արիզոնայում ընդունված օրենքը, պարզելու համար, թե արդյոք այն չի խախտում երկրի սահմանադրությունը։

Նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե Արիզոնայում ընդունված այս օրենքը ՝՝ապակողմնորոշիչ՛՛ է ու հավելել, որ քանի դեռ երկրի Կոնգրեսը չի ընդունել փախստականության հարցով բարեփոխությունների ծրագիր, Արիզոնայի օրինակով մյուս նահանգները եւս կարող են փորձել ընդունել նման օրենքներ։

Արիզոնայում ընդունված օրենքը քննադատության է ենթարկվել նաեւ Միջազգային ներում կազմակերպության կողմից, որը հայտարարել է, թե այն անտեսում է տվյալ նահանգում բնակվող բոլոր մարդկանց իրավունքները։


XS
SM
MD
LG