Մատչելի հղումներ

Արեւելյան Երուսաղեմում հրեական նոր թաղամասերի կառուցումը՝ սառեցված


<!-- IMAGE -->

Ըստ որոշ տեղեկությունների, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն աննկատ կերպով սառեցրել է Արեւելյան Երուսաղեմում հրեական նոր թաղամասերի կառուցման աշխատանքները՝ փորձելով մեղմել դրա շուրջ ԱՄՆ-ի հետ առաջ եկած լարվածությունը եւ վերսկսել մերձավորարեւելյան խաղաղության գործընթացը։


Իսրայելի կառավարությունը դեռեւս չի հաստատել շինարարության սառեցման մասին տեղեկությունները, ինչը կարող էր զայրույթի ալիք բարձրացնել նորաբնակ հրեաների շրջանում։ Նեթանյահուն նույնպես դեռեւս հանդես չի եկել շինարարությունը դադարեցնելու մասին որեւէ հայտարարությամբ։

Իսկ պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասն ասել է, թե ինքը պատրաստ է վերսկսել Իսրայելի հետ անուղղակի բանակցությունները։

Նա ասել է նաեւ, թե հույս ունի այս հարցում ստանալ Արաբական լիգայի հավանությունը։

XS
SM
MD
LG