Մատչելի հղումներ

Հրանտ Դինքի սպանության գործով հետաքննություն սկսելու առաջարկ


<!-- IMAGE -->

Թուրքիայի կառավարող Արդարադատություն եւ զարգացում կուսակցությունը ներկայացրել է ՝՝Ակոս՛՛ շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հետաքննություն սկսելու առաջարկ։

Եթե որոշման բանաձեւն ընդունվի կուսակցության կողմից, Թուրքիայի խորհրդարանը կսկսի Դինքի սպանության հետաքննությունը։
Դինքին սպանած Օղուն Սամաստը, ինչպես նաեւ նրան վճարած երկու անձինք ներկայումս դատավարության փուլում են։ Սակայն Դինքի ընտանիքի դատապաշտպանները պահանջում են հայտնաբերել նրանց, ովքեր պատասխանատու են սպանությունը կազմակերպելու համար։

Բացի այդ, անց է կացվում հետաքննություն պարզելու համար, թե արդյոք որեւէ կապ կա Թուրքիայում հեղաշրջում իրականացնելու նպատակ ունեցող խմբերի եւ Դինքի սպանության միջեւ։

XS
SM
MD
LG