Մատչելի հղումներ

Բրազիլիան աջակցում է Իրանին


<!-- IMAGE -->

Բրազիլիայի արտգործնախարարը պաշտոնական այցով Թեհրանում է գտնվում, Իրանի իշախանությունների հետ երկկողմ և միջազգային հարցեր քննարկելու նպատակով:

Երկուշաբթի օրը արտգործնախարար Ցելսո Ամորիմը հայտարարել է, թե Բրազիլիան աջակցում է իր խոսքերով “խաղաղ միջուկային ծրագրերի” զարգացմանը: Նախարարն այս մասին խոսել է Իրանի միջուկային հարցերով բարձրաստիճան դիվանագետ Սայեդ Ջալիլիի հետ հանդիպման ընթացքում:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները, իր դաշնակից պետությունների հետ մեկտեղ, մեղադրում են Իրանին գաղտնի ճանապարհով միջուկային զենք ստանալու նկրտումներ ունենալու մեջ: Պաշտոնական Վաշինգտոնը նաև շարունակական դիվանագիտական ճնշումներ է բանեցնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների, այդ թվում նաև Բրազիլիայի վրա, Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ բանեցնելու նպատակով:

Միաժամանակ, ապրիլի 26-ին Թեհրանում ունեցած իր եկույթում, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը կարևորել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումների վրա վետո դնելու մշտական անդամություն ունեցող 5 պետությունների իրավունքը:

XS
SM
MD
LG