Մատչելի հղումներ

Բանակցություններ Բարենցի ծովի հարցով


<!-- IMAGE -->

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հնարավոր է համարում նավթով ու բնական գազով հարուստ Բարենցի ծովի շուրջ առկա 4Օ ամյա տարաձայնությունների լուծումը։
Օսլոյում իր այցը սկսելով՝ նորվեգական ՝՝Աֆթենփոսթըն՛՛ օրաթերթին տված հարցազրույցով կոչ է արել կայացնել ՝՝ընդունելի գործարք՛՛, որը բխեր ոչ միայն երկու կառավարությունների, այլ նաեւ՝ երկու երկրների նավթարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների շահերից։
Ի դեպ, վիճահարույց այս հատվածը զբաղեցնում է Հայաստանից վեց անգամ մեծ տարածք։

Հիշեցնենք, որ Արկտիկական շրջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունեն Կանադան, Նորվեգիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Դանիան։

Նորվեգիայի արտաքին գործերի նախարարն ասել է, թե այս խնդրի շուրջ բանակցությունները սկսվելու են երեքշաբթի օրը՝ նախագահ Մեդվեդեւի ու Նորվեգիայի վարչապետ Ենս Ստոլտենբարի միջեւ։

Բանակցությունների օրակարգում են նաեւ կլիմայական փոփոխություններին եւ միջուկային զինաթափմանը վերաբերող հարցեր։

XS
SM
MD
LG