Մատչելի հղումներ

Հայ եւ ադրբեջանցի հոգեւորականները աջակցում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը


<!-- IMAGE -->

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, միանալով Ադրբեջանի մահմեդական հոգեւորականների ղեկավարին, խոստացել է օգնել Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվող բանագնացներին երկարամյա հակամարտության կարգավորման ջանքերում։

Կաթողիկոսը այս հայտարարությունն արել է երկուշաբթի օրը, Բաքու կատարած այցելության ընթացքում, ուր նա հանդիպել է Մահմեդականների կովկասյան խորհրդի ղեկավար Ալահշուկուր Փաշազադեի եւ Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլի հետ։

Հանդիպման արդյունքում հրապարակված համատեղ հայտարարությունում հոգեւորականները խոստանում են աջակցել Լեռնային Ղարաբաղի շուրջ տարվող բանակցություններին։ Պատրիարք Կիրիլն ասել է, թե հուսով է, որ այս հանդիպումը կնպաստի խաղաղության ջանքերին եւ կնվազեցի լարվածությունը տարածաշրջանում։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Ադրբեջան առաջինն է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սկսվելուց ի վեր։

XS
SM
MD
LG