ՄԱԿ-ի Համաշխարհյին սննդամթերքի կազմակերպությունը միացավ միջազգային այն
կազմակերպություններին, որոնք հայտարարում են Նիգերին հատկացվելիք
հավելյալ օգնության մասին, այն մտավախությունն արտահայտելով, թե այստեղ
երաշտի արդյունքում միլիոնավոր մարդիկ կարող են սովի մատնվել։
Կազմակերպության
գործադիր տնօրեն Ջոզետտե Շիրանը հայտարարել է, որ պետք է քայլեր
ձեռնարկվեն ՝՝մարդկային տառապանքները կանխելու համար՛՛։
Կարմիր
Խաչ եւ ՅՈւՆԻՍԵՖ կազմակերպությունները հանդես են եկել Նիգերին օգնելու
նմանատիպ հայտարարություններով։ ՄԱԿ- ի Համաշխարհային սննդամթերքի
կազմակերպությունը հայտարարել է, որ օգնություն կտրամադրի ավելի քան 2,3
մլն մարդու, ինչը կազմակերպության նախատեսածի կրկնապատիկն է ։
Երկրի ամբողջ տարածքով սննդամթերք կտրամադրվի հղի եւ կերակրող կանանց, ինչպես նաեւ երկու տարեկանից ցածր տարիք ունեցող երեխաներին։
<!-- IMAGE -->