Մատչելի հղումներ

Շուտով կհայտարարվեն Կուբայի  տեղական ընտրությունների արդյունքները


<!-- IMAGE -->

Միլիոնավոր կուբացիներ կիրակի օրը մասնակցում էին երկրի 169 քաղաքային խորհուրդների 15 հազար անդամների ընտրություններին։

Պաշտոնյաները հայտնում են, որ ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի այն շրջաններում, որտեղ թեքնածուներից որեւէ մեկը չի ստացել ձայների առնվազն կեսից ավելին։


Կուբայի հեռուստատեսությամբ ցուցադրվել է, թե ինչպես է Հավանայի ընտրատարածքներից մեկում ընտրություններին մասնակցում նախագահ Ռաուլ Կաստրոն։ Մինչդեռ, նախկին նախագահ Ֆիդել Կաստրոն ընտրատարածք չէր եկել։ Վերջինիս լրացրած քվեաթերթիկը արկղի մեջ է գցվել ընտրական հանձնաժողովի լիազորված անձի կողմից։


Քննադատների կողմից Կուբայի քաղաքային ընտրութունները որակվել են որպես ՝՝ֆարս՛՛, մինչդեռ Կուբայի ղեկավարությունը այն համարում է ժողովրդավարական երկրի ազատ եւ թափանցիկ ընտրությունների օրինակ։

XS
SM
MD
LG